Երեխաների վաճառքով զբաղվող խոշոր ցանց է հայտնաբերվել
Ինչպես հայտնում է China Daily-ն, խոշորամասշտաբ գործողության արդյունքում Սիչուան եւ Շանդուն նահանգներում երեխաների առեւտրով զբաղվող հանցավոր խմբավորում է հայնաբերվել: Ձերբակալվել են 78 կասկածյալներ: Ոստիկանության աշխատակիցները փրկել են 15 երեխայի։ Հանցագործները աղջիկներին վաճառում էին մոտ 4.5 հազար դոլարով, իսկ տղաներին՝ 9 հազար դոլարով։ Հանցավոր խմբավորման հետ կապ ունեցող անձանցից բացի, ձերբակալվել են նաեւ մի քանի երիտասարդ մայրեր՝ ծծկեր երեխաներով, եւ հղի կանայք, որոնք պլանավորում էին վաճառել իրենց երեխաներին։ Փրկված երեխաներին հանձնել են սոցիալական ծառայություններին։ Իրավապահները որոնում են նրանց կենսաբանական մայրերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Գործողությունը տեղի է ունեցել Չինաստանում:
