Հայաստանի օկուպացիոն պառլամենտ՝ ՀՕՊ. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Հետաքրքիր է՝ Ռուաստանի ո՞ր գերատեսչությունում են անցկացնում Հայաստանի խորհրդարանի անդամների ընտրության մրցույթը: Երևի՝ Կրեմլի վարչություններից որևէ մեկում, գուցե ԱԳՆ-ում, հնարավոր է՝ Գյուղատնտեսության նախարարությունում՝ հաշվի առնելով այն վարունգ-պոմիդորային կարգավիճակը, որին վերջերս Վլադիմիր Պուտինը հավասարեցրեց հայ-ռուսական հարաբերությունները: Թե կոնկրետ որտե՞ղ են անցկացվում այդ մրցույթները, դժվար է ասել: Բայց որ անցկացվում են՝ հաստատ: Իսկ եթե անգամ չեն անցկացվում, ապա ռուսական համապատասխան կառույցները Հայաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչներին ներշնչել են, որ անցկացվում են: Ու հայ քաղաքական մտքի տիտանները, իրականում՝ անմտության «պրովոլկաները», ջանք, եռանդ, քծնանք, արժանապատվություն ու մնացյալը չեն խնայում՝ ժյուրիի իրական կամ ենթադրյալ ռուս անդամներին ցույց տալու, որ հատկապես իրենք, մասնավորապես իրենք, հաստատապես իրենք ու անձնապես իրենք են այն միակը, որ անվերապահորեն առաջ կտանեն Ռուսաստանի շահը, ցանկացած շահը՝ հայոց խորհրդարանում և ցանկացած այլ վայրում: Հիմա դա նրանք անում են Ռուսաստանի հետ Հակաօդային միասնական պաշտպանական (ՀՕՊ) համակարգի քննարկումների ժամանակ, երեկ արել են Հայաստանը ԵՏՄ խցկելու ակտի առթիվ, վաղն անելու են Հայաստանից մնացած որևէ բան կամ ընդհանրապես Հայաստանը Ռուսաստանին հանձնելու կապակցությամբ: Անելու են՝ ռուսական գուբերնիական կլուբի վերածված Հայաստանի խորհրդարանում Ռուսաստանին քծնելու իրավունքից չզրկվելու համար… Հայաստանում քաղաքականությունը հավասարվել է Ռուսաստանին ստորաքարշության շնորհանդեսի, Հայաստանում քաղաքական գործիչները մրցակցում են ոչ թե՝ ընտրողների ձայներին արժանանալու, հասարակության վստահությունը ստանալու, այլ՝ որևէ ռուս կուրատորի աչքից չվրիպելու համար՝ իրենց պայքարի անմնացորդությամբ դժվարին կացության մեջ դնելով այդ կուրատորին: Պատկերացնել կարելի է միայն՝ ինչպե՞ս է նա տարբերելու՝ ո՞ւմ ձայնի տոնայնությունն էր ավելի հուզիչ ու հոգեթով՝ Ռուսաստանի անփոխարինելիության մասին ներբողների ժամանակ՝ Էդուարդ Շարմազանովի՞, թե՞ Վահրամ Բաղդասարյանի, իսկ գուցե Խոսրով Հարությունյանի՞… Բայց ռուս կուրատորի գործն անպատկերացնելի դժվար է, որովհետև բացի հանրապետական բացահայտ քծնողներից, կան նաև ոչ իշխանական ռուսահաճներ, որոնք տրվում են շատ ավելի ինքնամոռաց ու, կարևորը՝ անշրջելի: Իսկ եթե հաշվի առնենք, որ բոլորից առաջ ու բոլորից ավելի կա նաև Արտաշես Մամիկոնովիչ Գեղամյանի անմար կերպարը, ապա հասկանալի կդառնա, թե որքան ծանր կացության մեջ են դնում հայ պատգամավորներն իրենց ռուս վերադասներին: Իրական կամ երևակայական: Ու խնդիրը ՀՕՊ համակարգը չէ, որի մասին համաձայնագրում՝ հնարավոր է՝ ինչ-որ կետեր են գրված, որոնցով Հայաստանն այդքան էլ չի ստրկացվում, գուցե կան կետեր, որտեղ Հայաստանի ստորացումն ավելի արտահայտված է: Խնդիրն այն պատրաստակամությունն է, որով Հայաստանի քաղաքական դաս կոչվածը կատարում է հանձնման հերթական արարողությունը: Այդ պատրաստակամության դեպքում արդեն երկրորդական է՝ խոսքը ՀՕ՞Պ, թե՞ մեկ այլ ռազմավարական նշանակության համակարգի մասին է. այդ պատրաստակամությունը բավարար է մնացած բոլոր համակարգերն ու պետությունը՝ ընդհանուր առմամբ, հանձնելու համար: Որովհետև պետությունը հակացուցված է նրանց, ովքեր քաղաքական վախկոտությունը փոխարինում են աշխարհաքաղաքական ստրկությամբ»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am