Այսօր Ադրբեջանը փորձում է պարանը քաշել իր կողմ. Նալբանդյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում չի քննարկվել ու չի քննարկվի Ադրբեջանի կազմում ԼՂ ինքնավարության հարցը, ինչպես ներկայացնում է ադրբեջանական կողմը: Գերմանիայի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով հարցադրմանը, որ Ալիևը Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո Բաքվում հայտարարել է, որ կողմ կլինի Արցախի ինքնավարությանը, ինչպես Նախիջևանի դեպքում է, ու իբրև թե հանդիպմանը խոսել են այդ մասին: «Ադրբեջանի հետ ամեն հանդիպումից հետո եռանախագահները հարց են տալիս` արդյո՞ք այս անգամ հնարավոր կլինի հարգել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել բանակցությունների ժամանակ: Ես միշտ ասում եմ` սպասենք մինչև Ալիևը վերադառնա Բաքու, տեսնենք ինչ շինծու վարկածներ կներկայացնի, դրանից էլ հետևություններ կանենք: Այսօր Ադրբեջանը փաստորեն անում է այն, ինչ եռանախագահող երկրներից մեկը ընդգծեց` փորձում է պարանը քաշել իր կողմ, կամ ինչ­որ ձևով հանրային կարծիք ձևավորել, որ այդ պայմանավորվածությունները իրենց ի նպաստ են»,- ­ասաց Նալբանդյանը: Խոսելով ադրբեջանական կողմից հաճախ շահարկվող Նախիջևանի մասին, նա շեշտեց. «Ժամանակին հայաշատ Նախիջևանը, որն այսօր ամբողջովին հայաթափված է, Ադրբեջանի ղեկավարի կողմից օրինակ է բերվում՝ որպես հեռանկար Լեռնային Ղարաբաղի համար։ Եվ սա վառ ապացույցներից է, թե ինչու սա չէր կարող լինել բանակցությունների առարկա և չի էլ լինի։ Բանակցությունների ժամանակ մենք երբևէ չենք քննարկել և չենք քննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը՝ որպես ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ինչպես ներկայացնում է ադրբեջանական կողմը»։ Նախարարը հիշեցրեց եռանախագահող երկրների՝ բազմիցս արած հայտարարությունները, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի ԼՂ ժողովուրդը՝ ազատ կամարտահայտման միջոցով։ Եվ դա պետք է ունենա միջազգային իրավական ուժ։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am