Դուք երբեք չեք արտաբերել ցեղասպանություն բառը, ինչո՞ւ. լրագրողը՝ Շտայնմայերին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ բրիֆինգի ժամանակ նշեց, որ Բունդեսթագի՝ Ցեղասպանության ժխտման դեմ ուղղված բանաձևի ընդունման քայլով Գերմանիան ոչ միայն արժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում, այլ նաև ընդդեմ ցեղասպանությունների մարդկության պայքարին։ Բացի այդ, Գերմանիան ընդունում է Հայոց ցեղասպանության մեջ պատասխանատվության իր մասը: «Հայաստանը բարձր է գնահատում գերմանական նախագահության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասաց նա։ Հարց ու պատասխանի ժամանակ գերմանացի լրագրողը Հայաստանի արտգործնախարարից հետաքրքրվեց. «Դուք գովեցիք Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը. Հայաստանի քաղաքականության համար դրանից ի՞նչ է բխում, մասնավորապես՝ Թուրքիայի առնչությամբ»։ «Մեր քաղաքականությունն ուղղված է նոր ցեղասպանությունների կանխարգելմանը։ Բունդեսթագի ընդունած որոշումը կարևոր էր ոչ միայն ճանաչման իմաստով, այլև մեծ նպաստ էր միջազգային հանրության ջանքերին։ Շատ կարևոր էր իմաստուն դրսևորումը, որ արվեց ի շարունակություն նախագահ Գաուկի հայտարարության, որ Գերմանիան ճանաչում է պատասխանատվության իր մասը»,-պատասխանեց Էդվարդ Նալբանդյանը։ Իսկ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերից լրագրողը հարցրեց. «Դուք աջակցություն եք հայտնել այս բանաձևին, բայց երբեք չեք արտաբերել ցեղասպանություն բառը, ինչո՞ւ»։ «Այս բանաձևին ես աջակցություն եմ ցուցաբերել, այդ իսկ պատճառով ցեղասպանություն բառը չեմ օգտագործել։ Այդպիսի խնդիրները չեն արվում ընդամենը այդ մեկ բառի գործածությամբ։ Տվյալ իրադարձությունից 101 տարի անց բանաձև է ընդունվում և սրանով անդրադարձ է լինում պատմական սեփական փորձին։ Մենք այն կարծիքին ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները հնարավորինս պետք է բարելավել։ Եվ պետք է ուսումնասիրել նաև Գերմանական կայսրության կողմից այն ժամանակ դրան մասնակցությունը»,-ասաց Պարոն Շտայնմայերը, դարձյալ խուսափելով ցեղասպանություն բառից։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am