Լատվիայի նախագահը գիտակցության է եկել
Delfi –ն՝ վկայակոչելով հիվանդանոցի գլխավոր բժշկին, որը վիրահատել էր պետության ղեկավարին,հայտնում է,որ Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը գիտակցության է եկել: Բժիշկը հաստատել է, որ նախագահը գիտակցության է եկել ու խոսել իր հետ։ Վեյոնիսը դեռեւս ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է, մեկ շաբաթ անց նրան կտեղափոխեն սրտաբանական վիրահատության բաժանմունք։ Նախագահը պետք է երկարատեւ վերականգնողական շրջան անցնի։
