Դուք ո՞վ եք ,որ ուղղաթիռ թռցնեք. Զարուհի Փոստանջյան

«Ապրիլյան պատերազմից հետո  ՀՕՊ համաձայնագրի ՀՀ Ազգային ժողով բերելը նշանակում է, որ «մենք ինքնուրույն քաղաքականություն չենք վարում»:Եթե ինքնուրույն քաղաքականություն վարեինք, մինչ ԱԺ գալը կունենայինք 200 միլիոն դոլարի այն սպառազինությունները, որը պարտավորվել էր մեզ տրամադրել ՌԴ-ն: Միակ երկիրը, որ այսօր արտադրում է հարձակողական զենք, որը կարող է օգտագործվել մարդկության դեմ, Ռուսաստանն է, որը վաճառում է դրանք Ադրբեջանին, որն էլ արդեն մեր դեմ օգտագործել է: Իսկ փաստի մասին միայն բարձրաձայնելը և արձանագրելը անկախ պետականության համար բավարար չէ: Ի՞նչ գործընթաց եք սկսել միջազգային ատյաններում՝ պատասխանատվության կանչելու թե ՌԴ-ին, թե Ադրբեջանին: Իհարկե՝ ոչինչ»,-ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը : «Պետք է հայտարարվեր, որ մենք նման համաձայնագիր չենք ստորագրելու մինչև այս հարցերին լուծում չտրվի: Այդ ժամանակ հասկանալի կլիներ, որ մենք անկախ քաղաքականություն ենք վարում… Հիմա նորից հրավիրել են ՌԴ, մեր անունից  հայտարարվել է այսպիսի համաձայնագրի ստորագրման մասին, և մենք, ըստ էության, դարձել ենք Ռուսաստանի արբանյակը:  ՌԴ-ն այստեղ ունի իր շահերը: Չեն փոխվել ՌԴ-ի և Թուրքիայի միջև 1921 թվականի պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում են մեր տարածքներին»,հայտարարեց նա և հավելեց.«Պուտինը եկավ Հայաստան, գնաց ՌԴ ռազմաբազա, այնտեղից հայտարարվեց, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով իր իրավասությունները վերականգնել Ղարաբաղի նկատմամբ, ռազմակայանը կարող է մտնել զինված հակամարտության մեջ՝ ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պայմանագրի պարտավորությունների համաձայն: Ադրբեջանը կիրառեց ագեսիա, ի՞նչ արեց ՀԱՊԿ-ն, որևէ արձագանք կա՞ այս ուղղությամբ, ի՞նչ է արել ՀԱՊԿ-ն։ Հիմա որ ամպագոռգոռ գոռում եք, որ այդ ուղղաթիռները կթռչեն, չգիտեմ՝ ինչեր կանեն, ո՞վ է ձեզ թույլ տալու, որ ուղղաթիռ թռցնեք, դուք ո՞վ եք, դուք ընդամենը արբանյակ եք»:  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am