Գեներալական մտքերով չեք փայլում, մաքսիմում՝ եֆրեյտորական

«ՌԴ-ի՝ ստրատեգիական դաշնակցի մասով համաձայն եմ, սակայն թուրքերն էլ մեր ստրատեգիական թշնամիներն են: Իսկ ռուսների արածներն էլ հակասական են եղել մեզ համար: Ջահելները պետք է իմանան, որ չորս անգամ Կարսը գրավվել ու հետ է տրվել: Այդ մասին խոսում է միայն, հազար ներողություն եմ խնդրում, մի խմբակցություն, որը էլ գոյություն չունի: Ուզում եմ ասել, որ ես այստեղ չեմ եկել որպես հակառուսական մարդ ու ոչ էլ պատրաստվում եմ քծնել»,-ԱԺ-ում «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» աղմկահարույց համաձայնագրի քննարկմանը  հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը : «Պարոն Բագրատյան, եթե այստեղ քծնողներ կան, անուններ տվեք: Ընդմիջմանը դրա մասին կխոսենք»,- բարկացած արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես չասացի, որ քծնողներ կան, ես շատ հանգիստ ելույթ եմ ունենում: Ընդամենն ասացի, որ ես չեմ եկել այստեղ քծնելու համար»,- պարզաբանեց Հրանտ Բագրատյանն ու շարունակեց. «ՌԴ հետ մեր հարաբերություններին ես դեմ չեմ, սակայն դրանք պետք է լինեն արժանապատիվ: Ռուսների հետ մեր հարաբերությունները միշտ հակասական են եղել՝ նրանք եւ փրկել են մեզ, եւ քաշել: Ինչ վերաբերում է ՀՕՊ համաձայնագրին, ապա իմ կարծիքով՝ յոթանասուն տոկոսով այն համագործակցության մասին է  ու մեծացնում է մեր հնարավորությունը: Սակայն գործարկման ժամանակ կարող է այն շուռ գալ մեր դեմ. միգուցե ժամանակի ընթացքում ՌԴ հետ հարաբերությունները փոխվեն: Կարող է գա մի պահ, որ ՌԴ-ն ասի ՀՀ-ին՝ ես կայսերական հարաբերություններ եմ արել ու ուզում եմ անել իմ հարեւանների հետ»: «Ասում են՝ միասնականը ավելի վատ բան է, քան միավորումը: Նման տարբերություններ չկան, ես նայել եմ բառարանները: Նույնն էլ վերաբերում էր կառավարում ու ղեկավարում բառերին»,-հայտարարեց Բագրատյանը :

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am