Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում որոտացած 3 պայթունների հետևանքով վերջին տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով սպանվել է 36 մարդ, ևս 147-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
«Մենք տեսանք, թե ինչպես է տղամարդն անկանոն կրակ բացում: Նա պարզապես կրակում էր իր դեմ դուրս եկող ցանկացած մարդու վրա: Նա ամբողջովին սև էր հագել, առանց դիմակի էր»,- պատմել է զբոսաշրջիկներից մեկը:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի ահաբեկչության պահին օդանավակայանում վայրէջք էր կատարում Ալբանիայի վարչապետի ինքնաթիռը, որը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա:
Սկզբապես առաջ էր քաշվում վարկած, որ ահաբեկչության հետևում կարող են կանգնած լինել ինչպես ԴԱԻՇ-ի ահաբեկիչները, այնպես էլ «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները:
Ավելի ուշ PKK-ն հայտարարել է, որ «հարձակումներ չի իրականացնում խաղաղ բնակչության դեմ, մանավանդ, պատահական մարդկանց, որոնցից շատերը Թուրքիայի քաղաքացիներ չեն ու ոչ մի կապ չունեն թուրք օկուպացիայի դեմ պայքարի հետ»:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որը եղել է դեպքի վայրում, հայտարարել է, թե նախնական տվյալները վկայում են այն մասին, որ հարձակման հետևում կանգնած է ԴԱԻՇ-ը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը