Ռուբլին կրկին անկում է գրանցել
RIA Novosti-ն հայտնում է,որ Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքն այսօր, նավթի գնանկման պայմաններում, բարձրանալով հաղթահարել է 84 ռուբլու շեմը, Դոլարի փոխարժեքը Մոսկվայի ժամանակով ժ. 10.34-ի դրությամբ ավելացել է 1,45 ռուբլով ու հասել մինչև 84,04 ռուբլու, եվրոյի փոխարժեքն ավելացել է 3,35 ռուբլով՝ կազմելով մինչև 92 ռուբլի: Brent ապրանքանիշի նավթի մարտի ֆյուչերսների գինը նվազել է 0,22 տոկոսով՝ կազմելով 1 բարելի համար 27,66 դոլար։
