Լոնդոնի կենտրոնում երեքշաբթի անցկացվել է առաջին մեծ հանրահավաքն ընդդեմ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու: Հանրահավաքին մասնակցել է մի քանի հազար մարդ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Եվրամիությո՛ւն, մենք սիրում ենք քեզ, մենք չենք լքում»,- վանկարկել են Թրաֆալգար հրապարակում հավաքվածները։
Հանրահավաքի նախաձեռնողները, որոնք դրա մասին հայտարարել էին Facebook-ում, ավելի ուշ անվտանգության նկատառումներով այն չեղարկել էին։ Սոցցանցում հանրահավաքի էջում նրանք գրել էին՝ քանի որ դրան միացել է 50 հազար մարդ, իսկ Թրաֆալգար հրապարակը տեղավորում է ընդամենը 10 հազար մարդու, քաղաքապետարանն ու ոստիկանությունը չեն կարող երաշխավորել անվտանգությունը։
Այդուհանդերձ, հանրահավաքը կայացել է։
Շաբաթ օրը Brexit-ի հակառակորդները ծրագրում են մայրաքաղաքում մեծ երթ անցկացնել դեպի խորհրդարանի շենք։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը