Քեսաբում իրավիճակը կայուն է. «Արևելք»
Ներկա պահին իրավիճակը Քեսաբում կայուն է: Այս մասին գրում է «Արևելք»-ը՝ հղում անելով Քեսաբում իր աղբյուրին: Նշվում է, որ նախօրեին Քեսաբի վրա ընկած հրթիռներն ահ ու սարսափի մթնոլորտ էին ստեղծել բնակիչների մոտ, hայկական բնակավայրը երկար ժամանակ չէր հրթիռակոծվել: Հրթիռակոծության հետևանքով սիրիական բանակի մեկ զինվոր է վիրավորվել: «Արևելք»-ը նաև գրում է, որ տարբեր աղբյուրների հաղորդմամբ, Քեսաբի վրա արձակված հրթիռների աղբյուրը թուրքական հողերն են:
