Ամստերդամ-Պեկին չվերթի ուղևորը վիրավորել է երկրորդ օդաչուին
Ամստերդամ-Պեկին չվերթ իրականացնող KLM ավիաընկերության ինքնաթիռի ուղևորը թեթև վնասվածքներ է հասցրել օդանավի երկրորդ օդաչուին: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 3-ին, սակայն այս մասին հաղորդվում է այսօր։ Ականատեսների տվյաներով՝ ուղևորը հարվածել է օդաչուին սուր առարկայով։ Միջադեպից հետո օդանավակայանում նրան դիմավորել են ոստիկանները։
