Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է խոցված օդանավի հետ կապված ՌԴ–ին փոխհատուցում տալու թեմային։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, թե Ռուսաստանին փոխհատուցում տալու հետ կապված որոշումը կքննարկվի ըստ սպանված օդաչուի ընտանիքի ներկայացրած պահանջների։
«Վաղը Թուրքիայի եւ ՌԴ նախագահները հեռախոսազրույց են ունենալու։ Տարածաշրջանի խնդիրները լուծելու համար պետք է աշխատանքներ կատարվեն։ Նախագահ Էրդողանը պարոն Պուտինին իր ափսոսանքն է հայտնել, իսկ օդաչուի ընտանիքին ցավակցել։ Մենք պատրաստ ենք օդաչուի ընտանիքի ցավը մեղմելու համար անհրաժեշտ քայլեր անել»,–ասել է Իբրահիմ Քալընը։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետը մեկ օրում իրարամերժ հայտարարություն է արել։ Նա նախ ասել էր, որ պատրաստ են փոխհատուցել ՌԴ–ին, սակայն ժամեր անց պնդել էր, թե խոսք չի կարող լինել փոխհատուցման մասին։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը