Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ սուր քննադատության է ենթարկել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին:
Քըլըչդարօղլուն վրդովմունք է հայտնել Էրդողանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ հղելու համար՝ ընդգծելով, որ իշխանություններն արտաքին քաղաքականությունը վերածել են ներքին քաղաքականության գործիքի:
«Էրդողանը նամակ է հղել Պուտինին, որում ներողություն է խնդրել Թուրքիայի Հանրապետության անունից: Բայց ո՞վ ես դու, որ ներողություն խնդրես Թուրքիայի անունից: Դու չես կարող ներողություն խնդրել Ռուսաստանից, դու չունես նման իրավունք: Ո՞վ է խախտել սահմանը: Ռուսները: Էրդողանն ասում էր՝ եթե կա մեկը, որ պետք է ներողություն խնդրի, Ռուսաստանն է: Սկզբում նրանք մռնչացին ինչպես առյուծ, իսկ այժմ մլավում են ինչպես կատուները»,- ասել է ԺՀԿ առաջնորդը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը