Ստամբուլում PKK-ի դեմ իրականացվել են համաժամանակյա գործողություններ
Ստամբուլի տարբեր թաղամասերում գտնվող 26 հասցեներում թուրք իրավապահ մարմինների ներկայացուցիչները համաժամանակյա գործողություն են իրականացրել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ: Այս մասին հայտնում է «Հաբերլեր»-ը: Գործողությունների արդյունքում թուրք իրավապահները ձերբակալել են քրդական կազմակերպությանն աջակցելու մեջ կասկածվող 20 անձի: Նրանք տարվել են Ստամբուլի անվտանգության վարչություն:
