News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտարարել է, որ անհնար է առանց Վրաստանի մասնակցության դիտարկել Սև ծովի անվտանգության հայեցակարգը, որի վրա աշխատում է ՆԱՏՕ-ն:
«Այսօր ՆԱՏՕ-ում շատ ակտիվ աշխատանքներ են կատարվում Սև ծովի անվտանգության հայեցակարգի ուղղությամբ, և Վրաստանը այդ գործընթացի մասնակից է: Սև ծովին առնչվող յուրաքանչյուր հայեցակարգ, որը կհաստատվի Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, կլինի Վրաստանի հետ համատեղ՝ անկախ նրանից, Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, թե ոչ»,- հայտարարել է Թինա Խիդաշելին: Խիդաշելիի խոսքերով՝ վրաց-ամերիկյան ռազմական հարաբերությունները դուրս են գալիս նոր մակարդակ, և ընթացիկ տարվա հուլիսին համաձայնագիր է ստորագրվելու ամերիկյան կողմի հետ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը