Ձմեռային էլէգիա, ըստ Սեյրան Օհանյանի կնոջ. լուսանկարներ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, ժամեր առաջ նոր լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում: Շարքը Ռուզաննա Խաչատրյանը վերնագրել է` «Ձմեռային էլէգիա»: Այս անգամ ավանդական ծաղիկների տեղը զբաղեցրել է սեւ ու սպիտակ գույներով գլոբուսը` հարմարեցված նախարարի կնոջ հագուստի սեւ ու սպիտակ գույներին: Ռուզաննա Խաչատրյանը գրել է` «Ձմեռ է: Ձյան հաստ ծածկույթը փակել է ամենուր ամեն ինչ ու, ինձ թվում է, մաքրել է աշխարհը ոչ միայն փոշուց ու կեղտից, այլ նաև չարիքից: Առավոտ է: Շտապում եմ...Մաքուր ու պաղ օդը շամփրում է ճակատս: Ծակող արևից կկոցելով աչքերս՝ փորձում եմ շնչել վաղորդյան սառը, թարմ օդը՝ ցրելով տխուր մտածումներս, երբ հեռվից մի ձայն շշուկով հուշեց.  «... Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև՛, և արևի մեջ այսքան ձյու՛ն չկա...»... Շուրջս հալված ձյան շերտերը տեղ-տեղ բացել են գետինը ու շրջապատող աշխարհը դարձրել հստակ սև և սպիտակ: Մտորելով բարձրանում եմ աշխատասենյակ: Սենյակի տաք օդը վանում է մի տեսակ: Բացում եմ պատուհանն ... ու հրաշք... Փոքրիկ սպիտակ աղավնին փորձում է ներս սողոսկել: Հազիվ եմ գրկում նրան, երբ իրեն ներս է գցում նաև զուգընկերը՝ թավշյա սևուկը: Տաք սենյակը լցվում է նրանց փափուկ թևերի ճախրանքով՝ սիրով ու բերկրանքով: Երբ գեղեցիկ զույգը ճեմում էր սեղանիս վրա, նայում էի նրանց ու մտորում՝ այսօր սևն ու սպիտակը չեն հակադրվում միմյանց, այլ լրացնում են՝ միահյուսվելով դառնալով խաղաղության, միասնության ու սիրո խորհրդանիշ: ...Այնպես ուզում եմ աշխարհին խաղաղություն, բարություն, սեր ու ճախրանք պարտադրել... Եվ երբ կգա գարունը, թող հավերժ ջնջվեն աշխարհակործան պատերազմները, թշնամանքը, սուտն ու չարիքը:»

դիտվել է 41 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am