Հարց՝ Հռոմի պապի պահվածքից ուշքի չեկած իմ հայրենակիցներին

Ավարտվեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը մեր երկիր: Գեղեցիկ ու իմաստալից երեք օրեր էին .. Համացանցը և մամուլը հեղեղված է Հռոմի Պապի, նրա պահվածքի մասին գերագույնն արտահայտող հիացական ու զարմացական նյութերով : Մտավորականներից մեկն անգամ արտահայտվել էր այսպես. ՛ Պապը կարծես Աստված էր հագել՛՛: Ես էլ այդ ամենից զարմացած ուզում եմ դիմել իմ այդ զարմացած հայրենակիցներին. ՛՛ԻՍԿ ՀՌՈՄԻ ՊԱՊԸ Ի՞ՆՉՈՒ և Ի՞ՆՉՊԻՍԻ ՎԱՐՔԱԳԻԾ ՊԻՏԻ ԴՐՍԵՎՈՐԵՐ՛՛: Անցած դարի մեր մտավորոկաններից մեկը ասել է. ՛՛Հայու չափը անչափության մեջ է՛՛: Հիմա մենք այդ անչափի մեջ ենք հայտնվել: Խորապես հարգելով Ֆրանցիսկոս Պապին որպես քրիստոնյա և որպես հոգևորոկան՝ համարելով արժանի նման ընդունելության, այնուամենայնիվ չեմ կարող չնկատել, որ նման չափազանցություններով ինչ որ բան արժեզրկվում է թե հենց իր՝ Հռոմի Պապի որպես Կաթողիկե եկեղեցու Հովվապետի, թե մեր երկրի՝ որպես առաջին քրիստոնյա երկիր լինելու մեջ: Ֆետիշացնելով նրա նորմալ վարքագիծը՝ շեշտում ենք, որ Նրա նախորդները և Կթոլիկ եկեղեցին եղել են անբարոյական և ոչ իրական քրիստոնյա, որը այս պահին այնքան էլ կոռեկտ չէ անել, չնայած գուցե և այդպես էր, քանզի 100 տարի՝ ունենալով անհերքելի ապացույցները հենց իրենց մոտ, չէին ընդունում ցեղասպանության փաստը և մյուսը, որ անկեղծ ասած ցավ եմ ապրում՝ նման զարմանք արտահայտելով աշխարհի և հատկապես մեր երիտասարդների մոտ անտեսում ենք այն փաստը, թե ինչպիսի հովվապետեր ու հոգևորոկաններ ենք ունեցել, ովքեր ոչ թե եղած ճոխությունից հրաժարվել ու բարեգործություններ են արել, ինչը անշուշտ ևս հարգանքի արժանի է, այլ հովվել ու իրենք սովից մահանալով, իրենց բաժին վերջին կտոր հացն են տվել արնաքամ ու սովալլուկ իրենց հոտի անդամներին: Մինչև վերջ մնացել են որպես հովիվ, նահատակվել՝ սակայն փրկել են հոտին ու այն մշակույթը, որով այսօր զարմացնում ենք նույն Հռոմի Պապին : Մենք Խրիմյան Հայրիկ ենք ունեցել, ում հայրիկ անունը ժողովուրդն է տվել, ով ազգի համար ամենադաժան տարիներին դարձել էր հայրիկը ազգի որբերի: Մենք հովվապետ ենք ունեցել, ով միանձնյա որոշումով չի ենթարկվել Մայր աթոռը լքելու հրամանին, հնչեցրել է կոչնակ բոլոր եկեղեցիներում և իր կեցվածքով, իրոք աստվածային զորությամբ ուժ է տվել թշնամու հետ անհավասար մարտում կռվեղ զինվորին ու հրաշքով հաղթել: Մենք քրիստոնյա Հայրեր ենք ունեցել, որ փրկել են Սուրբ Գրքերը այրվելուց , կրակի վրա իրենք այրվելով : Մենք այժմ էլ ունենք հոգևորոկաններ, ովքեր արժանի հետեվորդներն են մեր հայրերի: Ինձ համար, ինչպես Հռոմի Պապը, իր չափի մեջ նույնքան սիրո արժանի է Տեր Հայրը Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու, ով առանց սպասելու գնահատանքի, չնայած իր համեստ ապրելակերպին, երեք զավակներին ավելացրեց ևս երկուսը մանկատնից՝ մեկը երկու աչքից կույր, մյուսը երկու ոտքից կաղ և պետք է միայն տեսնել, թե ինչ սեր ու խնամք են ստանում այդ երեխաները:Մենք դարերից եկող ազգ ենք, շատ արհավիրքներ ենք տեսել և գիտենք մեր երախտագիտության խոսքն ու հարգանքը մատուցել արժանի մարդուն, քրիստոնյային, հովվապետին, սակայն նման հիացմունք ու զարմանք ապրելն ու արտահայտելը նորմալ, բարոյական մարդկային, առավել ևս քրիստոնեական վարքի նկապմամբ, վասն ազգի, վասն հավատքի այդքան նահատակված սրբեր ունեցող մեր ազգի  համար չէ: Սթափվեք, սիրելի հայրենակիցներ: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Մի տգեղացրեք այն գեղեցիկ երեք օրերը: Հրանուշ Բեջանյանի գրառումը

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am