Ինչու Հռոմի Պապը շեշտեց հայ և թուրք ժողովուրդների հաշտությունն ու ԼՂ-ում խաղաղությունը

«Ցեղասպանությունից բացի՝ այլ բառ չեմ իմացել» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Պապը նաև վերահաստատեցին Հայոց ցեղասպանության ընդունումը: «Մենք երախտապարտ ենք, որ շնորհն ենք ունեցել միասին լինելու Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում, հանդիսավոր պատարագի ժամանակ, 2015 թվականի ապրիլի 12-ին, որտեղ մենք մեր հանձնառությունն արտահայտեցինք հակադարձելու բռնության ու անհանդուրժողականության ցանկացած դրսևորում՝ վերակոչելով այն, ինչ արդեն հաստատվել էր Հովհաննես Պողոս Բ-ի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ, որ «մեկուկես միլիոն հայ քրիստոնյաների բնաջնջումն ընդհանրապես ընկալվում է իբրև Ի դարի առաջին ցեղասպանություն»: Շաբաթ երեկոյան Հռոմի Ֆրանցիսկոս Պապը խոսքով հանդես եկավ Երևանի Հանրապետության հրապարակում Համամիութենական (Էկումենիկ) արարողության և Խաղաղության աղոթքի ժամանակ` նշելով. «Չեմ կարողանում չմտածել այն սոսկալի փորձությունների մասին, որոնց միջով անցել է ձեր ժողովուրդը. ընդամենը մի դար է անցել Մեծ Եղեռնից, որ ձեզ պատուհասեց: Այս «սոսկալի և խելագար ջարդը» (Ուղերձ Սուրբ Պատարագի սկզբին հայածես հավատացյալների, 12 ապրիլի 2015թ.), այս անարդարության ողբերգական խորհուրդը, որ ձեր ժողովուրդը իր մարմնի վրա կրեց, միշտ տպավորված է մնում հիշողության մեջ և այրում է սիրտը: Ուզում եմ շեշտել, որ ձեր տառապանքները մեզ են պատկանում, «Քրիստոսի խորհրդավոր մարմնի անդամների տառապանքներն են» (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, «Առաքելական նամակ հայ ժողովրդի Մկրտութեան 1700-ամեակի առիթով», «Ուսուցումներ ԻԴ», 1 [2001], 275); դրանք հիշելը ոչ միայն պատեհ է, այլև՝ պարտավորություն. բոլոր ժամանակների համար թող ազդակ դառնան, որպեսզի աշխարհը այլևս երբեք չընկնի այդպիսի սխալների հորձանքի մեջ»: Այնուհետև Հռոմի  Պապը ուշագրավ շեշտադրում արեց, որն առավելապես երկու ժողովուրդների հաշտության կոչ էր. «Սիրելի՛ երիտասարդներ, այս ապագան ձեզ է պատկանում. Ձեր մեծերի իմաստությունն ամբարելով՝ խաղաղարարներ դառնալու հնարավորությունն եք ունենում, ոչ թե ստատուս-քվոյի նոտարներ, այլ հանդիպման և հաշտության մշակույթի դրական գործիչներ: Աստված օրհնի ձեր ապագան և «պարգևի, որ հայ և թուրք ժողովուրդների հաշտության ուղին կրկին ձեռք առնվի, և խաղաղությունը տիրի Ղարաբաղում» (Պատգամ հայերին, 12 ապրիլի 2015թ.): Այնուհետև, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը այսօր Հայաստանի նախագահի նստավայրում խոսելով 1915-ի իրադարձությունների մասին գործածեց «ցեղասպանություն» բառը: «Այդ ողբերգությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։ Հարգանքի իմ տուրքն եմ մատուցում հայ ժողովրդին, ով լուսավորված Ավետարանի լույսով, նույնիսկ իր պատմության ամենաողբերգական պահերին, Քրիստոսի Խաչի և Հարության մեջ է գտել կրկին վեր հառնելու ուժը և արժանապատվությամբ վերսկսելու իր ուղին։ Սա ապացուցում է, թե որքան խորն են քրիստոնեական հավատքի արմատները և մխիթարության ու հույսի ինչ անհատնում գանձ են թաքցնում։ Մեր աչքի առաջ ունենալով անցյալ դարի ատելության, նախապաշարմունքի և տիրելու անսանձ փափագի պատճառած աղետաբեր հետևանքները, ի սրտե մաղթում եմ, որպեսզի մարդկությունը ունակ լինի դաս քաղելու այդ ողբերգական փորձառություններից, գործելու պատասխանատվությամբ և իմաստությամբ՝ նման սարսափների մեջ կրկին չընկնելու վտանգը կանխելու նպատակով։ Պետք է, հետևաբար, բազմապատկվեն բոլորի ջանքերը, որպեսզի միջազգային բանավեճերում գերակայությունը տրվի երկխոսությանը, խաղաղությանը հասնելու կայուն և անկեղծ պրպտումին, պետությունների միջև երկխոսությանը և միջազգային մարմինների վստահության մթնոլորտ կառուցելու մշտական ջանքերին՝ մնայուն համաձայնությունների հասնելու նպատակով։Բոլոր հայերի համախմբվածությունը և հարևան որոշ երկրների հետ լարվածությունը հաղթահարելուն ուղղված օգտակար ճանապարհներ գտնելու հարաճուն պարտավորվածությունը շատ ավելի կհեշտացնեն իրականացնելու այս կարևոր նպատակները՝ սկզբնավորելով Հայաստանի համար ճշմարիտ վերածննդի դարը», - ասաց Հռոմի Պապը: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած ուղևորությունից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին պատմել է, որ հայերի ոչնչացման մասին ինքը ցեղասպանությունից բացի՝ այլ բառ չի իմացել մինչև Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելը։ Պապին հարց են ուղղել Ցեղասպանության մասին՝ կապված այն բանի հետո, որ նա ուրբաթ Հայաստանի նախագահի նստավայրում ելույթի ժամանակ, շրջանցելով պատրաստի տեքստը, երկրորդ անգամ է արտասանել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։ «Արգենտինայում, երբ խոսում էին հայերի ոչնչացման մասին, մշտապես օգտագործել են «ցեղասպանություն» բառը, և Բուենոս Այրեսի մայր տաճարում մենք տեղադրել ենք խաչքար՝ ի հիշատակ հայերի ցեղասպանության։ Ես այլ բառ չեմ իմացել։ Երբ ես եկա Հռոմ, լսեցի այլ բառակապակցություն՝ «Մեծ եղեռն», և ինձ ասում էին, որ ցեղասպանություն բառը վիրավորական է։ Բայց ես միշտ խոսել եմ երեք ցեղասպանությունների մասին, որոնք եղել են անցած դարում՝ հայերի ցեղասպանությունը, Հիտլերի ու Ստալինի ցեղասպանությունները»,- ասել է Հռոմի պապը։ «Անցած տարի, երբ ես պատրաստվում էի Սուրբ Պետրոսի տաճարում հիշատակի միջոցառումներին, տեսա, որ Սուրբ Հովհաննես Պողոս II-ն օգտագործել է այդ բառը, և ես մեջբերեցի նրան։ Դա լավ չընդունվեց, թուրքական կառավարությունը հայտարարություն արեց՝ հետ կանչելով իր դեսպանին Անկարա, որը վերադարձավ մի քանի ամիս անց»,- նշել է հովվապետը։ «Իմ ելույթում չկար այդ բառը, սակայն այն բանից հետո, երբ ես լսեցի Հայաստանի նախագահի ելույթի տոնը, իմ կողմից շատ տարօրինակ կհնչեր, եթե ես չասեի այն, ինչ մեկ տարի առաջ»,- հավելել է Ֆրանցիսկոս պապը։ Անկարան վրդովված է, իսկ Վատիկանը նշում է, որ Հռոմի Պապը աղոթել է թուրքերի ու հայ ժողովրդի միջև հաշտության համար Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Չանըքլին դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Պապի Հայաստանում հնչեցրած հայտարարությունները: Նրա պնդմամբ, Թուրքիան ափսոսում է Ֆրանցիսկոս պապի այդ մեկնաբանությունների համար, քանի որ «դրանք բնորոշ են խաչակրաց արշավանքների մտածելակերպին»: Մինչդեռ Էջմիածնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին արձագանքեց Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությանն այն մասին, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Պապի հայտարարությունը բնորոշ է «խաչակրաց արշավանքի մտածելակերպին»: «Հռոմի Պապը երկխոսության, խաղաղության կամուրջներ գցելու ուղու մասին է խոսում: Եթե ինչ-որ մեկն ուշադիր լսում ու կարդում է նրա ասածը, չի գտնի ոչինչ դրանում` մեկնաբանելու որպես «խաչակրաց ոգի», ասել է Լոմբարդին: «Ես կարող եմ հորդորել ճիշտ կարդալ ու ընկալել Պապի ասածն ու գրածը: Ես հասկանում եմ՝ խնդիրների, լարվածության վերաբերյալ կան այլ պատկերացումներ, բայց նրա ասածը ժողովուրդների միջև հիմքեր գցելուն է ուղղված: Նա աղոթել է հանուն դրա: Նա որևէ խոսք չի արտահայտել թուրք ժողովրդի դեմ, նա խոսել է թուրքերի ու հայ ժողովրդի միջև հաշտության մասին»,- նշեց Սուրբ Աթոռի ներկայացուցիչը: Այսպիսով, Հռոմի Պապը, թեև նորից խոսեց Հայոց Ցեղասպանության և Ղարաբաղյան խնդրի մասին, այնուամենայնիվ, նա կոչ արեց խաղաղության համար, հայ և թուրք ժողովուրդների հաշտության համար: Տարածաշրջանում հարատև խաղաղությունն, իհարկե, միայն հաշտության ֆոնին է հնարավոր, բայց վստահաբար, դա Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մաղթանքն էր ու կոչը, որին հասնելն այսօր թվում է առավել քան երբեք անիրականանալի: Միայն պաշտոնական Անկարայի արձագանքը` Հռոմի Պապի ելույթին, արդեն իսկ դրա վկայությունն է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
«Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am