Պուտինը, Արարատ լեռը և կրեմլյան պրոպագանդան

Շաբաթներ առաջ ստիպված ենք եղել հանդես գալ հրապարակմամբ, ուր մանրամասն անրադարձանք EADaily.com կայքի կողմից տարածվող ապատեղեկատվությանը: Այն ժամանակ, հիշեցենք, կայքը, հղում տալով լիբանանական հեռուստաալիքի վրա, հայտարերել էր, որ Ռուսաստանը Հայաստանում իր զորամիավորումը կլրակազմի 7 հազար զինծառայողներով ու զրահատեխնիկայով… Ընդ որում, կայքն այդ նյութը տարածելու համար գումար չէր խնայում և շռայլորեն օգտվում էր Facebook-ի վճարովի ծառայություններից: Ցավոք սրտի, շաբաթներ անց տեսնում ենք իրավիճակի գրեթե նույնական կրկնում: Եվ քանի դեռ Ռուսաստանի ազգային արժույթը հերթական հոգեվարքն է ապրում, այդ երկրի քարոզչական օղակները առավել մեծ եռանդով են նետվում գործի: Այսպիսով, orer.am կայքը, իսկ այնուհետև նաև նախկինում քչերին հայտնի PandaNews.ամ կայքը հանդես է եկել «Պուտինը վերադարձնում է Արարատ լեռը. ՇՏԱՊ!» ռուսալեզու հրապարակմամբ: Կայքերից և ոչ մեկը մյուսի վրա հղում չի տվել: Կարճ որոնում կատարելուց հետո պարզ է դառնում, որ ռուսական համացանցում կան ճիշտ նույնաբովանդակ հարյուրավոր հրապարակումներ, որոնց սկզբնաղբյուրը, ցավոք սրտի, չգտանք: Սակայն այս նյութը, արդեն հազարներով, կա Vkontakte, Odnoklassniki սոցիալական կայքերում ու բլոգերում: Հրապարակմամբ խոսվում է, թե իբր Ռուսաստանը Գյումրիի ռազմակայանում տեղադրել է S-400 հակաօդային կայաններ և մտադիր է խզել Ղարսի ու Մոսկվայի պայմանագրերը: Տառ առ տառ նույնաբովանդակ նյութը հրապարակած կայքերից յուրաքանչուրը նշում է, որ հենց իր աղբյուրներ են հայտնել տեղեկատվությունը: Դժվար է ասել, թե այդ Կրեմլին մոտ կանգնած ի՞նչ աղբյուրներ ունեն հիմնականում իրարից նյութեր տանելով զբաղված «լրատվական» կայքերը (ընդ որում՝ բոլորը), սակայն փաստ է, որ տեղեկատվության տարածումը ամենևին պատահական ու ինքնաբուխ չէ: Այդ մասին է խոսում նաև այն, որ կայքերից շատերը (օրինակ՝ PandaNews-ը) այդ հրապարակումը տարածում էին օգտվելով Facebook-ի վճարովի գովազդի ծառայություններից, որոնք, այդքան էլ էժան չեն: Բացի այդ, ասվածին պետք է գումարել նաև այն, որ դեռևս 2012 թվականից Ռուսաստանում գործում են կազմակերպություններ, որոնց հարյուրավոր աշխատակիցներ հաստիքով զբաղված են պրո-կրեմլյան նյութերի տարածմամբ՝ առաջին հերթին հենց բլոգոլորտում ու ռուսական սոցիալական կայքերում (Odnoklassniki և Vkontakte): Այդ կազմակերպությունների հիմնական գործը, ըստ նախկին աշխատակիցների, Պուտինի, Շոյգու, Մեդվեդևի ու այլ պաշտոնյաների իմիջի բարձրացումն է և Ուկրաինայի, արևմուտքի ու ռուսասական ընդդիմության զրպարտումը: Սակայն, եթե նախկինում այդ հաստիքավոր բլոգերները աշխատում էին միմիայն Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքում և երբեք չէին մնում հայկական լրատվկան դաշտ, ապա այժմ, ըստ ամենայնի, իրավիճակը փոխվել է: Ու թեև մի համազարկը դեռ պատերազմ չէ, սակայն այնպիսի տպավորություն է, որ կրեմլյան համացանցային պրոպագանդան Հայաստանում ռազմաճակատ է բացում: Ամենայնդեպս, փաստ է, որ կրեմլյան քարոզչական օղակները արդեն սկսել են առաջին արշավները Հայաստանի վրա: Ընդ որում, սկսել են խոցելով հայ ազգի համար ամենացավոտ տեղերը՝ Արարատ լեռ, Ղարս և այլն: Առանձնապես զարմանալի չի լինի, եթե վաղը ռուսական պրոպագանդան հայտարարի, թե, ասենք, «Երևանում ամերիկացին դեռահաս աղջկա է առևանգել և բռնաբարել» կամ «գերմանացին նորածին հայ երեխա է կերել»: Նմանօրինակ նյութերը մեծ հաջողությամբ տարածվում են տարբեր երկրներում ու արդյունքում անգամ ստանում տեղացի որոշ խմբերի աջակցություն (ինչպես որ եղավ Գերմանիայում իբր «առևանգված ու բռնաբարված» 13 ամյա ռուս աղջկա դեպքում, ում, ինչպեսպարզվեց, ոչ առևանգել, ոչ էլ բռնաբարել էին: Ամեն դեպքում առաջիկայում կտեսնենք, թե որքան խոցելի է հայրենի լրատվական դաշտը և արդյո՞ք Հայաստանի հանրությունը ունի ապատեղեկատվության դեմ իմունիտետ:   Դանիել Իոաննիսյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am