Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանի «առաջիկա պաշտոնի» մասին

«Ռոյթերզին» տված հարցազրույցում ՀՀ նախագահ  Ս. Սարգսյանն ընդգծել  է, թե Հանրապետականի պարտության դեպքում քաղաքականության մեջ անելիք այլևս չի ունենա, ապա՝ բացառում դրա հնարավորությունը։Անդրադառնալով հարցազրույցին,ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց,որ շատ նորմալ է ընդունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ  գործակալությանը տված հարցազրույցում արտահայտած մտքերը: «Ցանկացած կուսակցության նախագահ, այն էլ՝ իշխող կուսակցության նախագահ, այն էլ՝ ամենաազդեցիկ ուժի նախագահը, բնականաբար, պետք է իր կարծիքն արտահայտելու իրավունքն ունենա:Այդ կարծիքն օբյեկտիվ է, կարող է՝ փոքրամասնությանը դուր գա կամ չգա, բայց փաստ է, որ այսօր ՀՀ-ի ամենաազդեցիկ քաղաքական ուժը շարունակում է մնալ ՀՀԿ-ն: Բարձր բղավելով չի կուսակցության ռեյտինգը որոշվում: Այդ առումով նախագահի խոսքը տրամաբանական էր, օբյեկտիվ էր, ընդունելի էր»,-հայտարարեց նա: Հարցին, թե՝ ո՞ր պաշտոնում եք տեսնում Սերժ Սարգսյանին հետագայում, Է. Շարմազանովն այսպես պատասխանեց. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև 2018 թվականն իր ամբողջ լիազորություններով լինելու է ՀՀ նախագահը, և բերեք դանդաղ շտապենք, կոռեկտ չի, որ ես այսօր խոսեմ նման հարցերի մասին»: Իսկ  եթե նախագահն ասում է, որ չհաղթելու դեպքում իրեն չի տեսնում քաղաքականության մեջ, նշանակում է՝ հաղթելու դեպքում տեսնում է, ի՞նչ ֆորմատով է տեսնում,  Շարմազանովը հորդորեց դանդաղ շտապել.«Նույն Շարլ դե Գոլը, երբ իր առաջարկած սահմանադրական բարեփոխումները չանցան, հրաժարական տվեց, և պարոն նախագահի ասածը քաղաքագիտական իմաստով շատ ճիշտ է»:  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am