«Մի տղամարդ չկա՞, որ խփի սրանց»

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր նոր Ընտրական օրենսգրքի առաջին ընթերցմամբ քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ այս փաստաթուղթը ՀՀ ներքին թշնամու կողմից ՀՀ քաղաքացու նկատմամբ հարձակման նախնական ձեւերն են. «Դա նախատեսվում է իրականացնել 2017թ. գարնանը: Այս մտահղացումը տապալելու համար մենք պետք է լինենք նախահարձակ. մենք ինքներս պետք է գնանք ու վերցնենք մեզ պատկանող իշխանությունը, որը այս պահին գտնվում է ՀՀԿ ձեռքին, մանավանդ որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ոչ միայն 2017թ. է մնալու, այլեւ չի պատրաստվում դրանից հետո էլ հեռանալ»: Ըստ նրա՝ երեկ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մատնեց իրենց ճակատում եղած խուճապը. «Նա ընդգծեց իմ սեռական պատկանելիությունը՝ ասելով, թե կին եմ, դրա համար չի պատասխանի ինձ: Ես այստեղ ոչ կին եմ հանդես գալիս, ոչ էլ տղամարդ, այլ որպես քաղաքական գործիչ եմ հանդես գալիս, որը պատասխաններ է ակնկալում մի իշխանությունից, որը հանձնել է հայրենի բնօրրանի տարածքները, որոնք իշխանության ձեւակերպմամբ՝ ամայի տարածքներ են: Մեզ ազգային իշխանություններ են պետք, որ չեն գնում Մոսկվա ու ձեռք բերում պայմանավորվածություններ՝ անգամ մեր օդային տարածքի հանձնման մասին: Փաստորեն, մեր ազատագրումը ՌԴ-ից նույնպես կանխվեց: Ուզում եմ հիշեցնել՝ եթե հանդես ես գալիս պարտվողի դիրքերից, ապա հաջորդ հարձակումը անխուսափելի է, հաջորդ աղետն անխուսափելի է: Մեր միակ ելքը՝ խփել այս հանցավոր ռեժիմին ու վերացնել, այլ միջոց մեզ չի մնացել: Ինձ հաճախ հարցնում են՝ մի տղամարդ չկա՞, որ խփի սրանց, կա: Տղամարդը….»:  

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am