«Թորգոմյան են կոչվում տառերը, որոնցով մենք այսօր գրում ենք».բացահայտո՞ւմ

«Կենաց լույս և սատանական փորձություն» գրքի հեղինակ Լևոն Պողոսյանն իր աշխատությունում առաջ է քաշում մի տեսություն, որը դեռ տարածված չէ գիտական աշխարհում. «Որպեսզի ամեն մի նորույթ արձանագրվի գիտական աշխարհում, այն նախ տվյալ պետության ակադեմիան պետք է արձանագրի: Առայժմ մեր ակադեմիան նման ցանկություն չունի»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գիտական աշխատությունների հեղինակ  Լևոն Պողոսյանը հավելելով, որ իր աշխատությունն արդեն մի քանի տարի է` կա ինտերնետային տարածքում, ինչպես նաև ուղարկված է աշխարհի տարբեր երկրների ակադեմիաներ, բայց արձագանք չկա: Աշխատությունն արձագանք չի գտնում, քանի որ դրանում խոսվում է աշխարհի շատ ու շատ երկրների, նաև հայերիս մեծամասնության համար ոչ ընդունելի տեսությունների մասին: Լևոն Պողոսյանը, մեկնաբանելով իր աշխատության վերնագիրը, նշեց, որ կենաց լույսն այն բնական լույսն է, որի ներքո բոլորս գործում և ապրում ենք, իսկ 12 կենդանակերպերից ամենավերջինը` ձուկը, մարդկության փորձության կենդանակերպն է` սատանական փորձությունը: Ամեն մի կենդանակերպում արեգնակային համակարգը տևում է 2128 տարի, իսկ բոլոր 12 կենդանակերպերի մեկ պտույտը Ծիր կաթինով` 25 հազար տարի: «Ձուկը մարդկության փորձության համար է նախատեսված` ինչքանով է մարդը հասցնում 23 հազար տարվա ընթացքում կեղտոտվել, որպեսզի հետո մաքրվի: Իսկ ինքնամաքրազտման հատկություն ունի միայն ու միայն առաջին արարված մարդու` հայի գենը, որը կոչվում է արմենոիդ: Քանի որ մարդկության քանակն այնքան էր մեծացել, որ այլ կերպ հնարավոր չէր արարչական օրենքներով ապրել և ղեկավարվել, մարդկանց մաքրազատել էր պետք, այդ իսկ պատճառով քաղաքակրթությունը, որին արարիչ ենք համարում, նախատեսել է այս վերջին փուլը` փորձությունը»,- նշեց   Պողոսյանը : Ըստ Լևոն Պողոսյանի՝ այսօրվա մեր տառերը թորգոմյան են, որոնց հետ Մեսրոպ Մաշտոցը կապ չունի, իսկ դրանից առաջ եղել է Արամյան այբուբենը. «Բոլոր 10 ազգերն ի սկզբանե ապրել են Արարատի վրա, բայց շատանալով սկսել են կռվել իրար հետ: Եվ Արամը, ինչպես Քեյսին է ներկայացնում, կառուցել է առաջին պետությունը, իսկ մնացած 9 ազգերին ասվել է, որ այդպես պետք է կառուցվի պետությունը: Այդ ազգերն իջել են Արարատից, իսկ Արամը դարձել է առաջին պետության արքան, և այդ պետությունը Հայոց պետությունն է: Հետագայում ծնվեց այն գաղափարը, որ հայը պետք է ստրկացում ապրի, քանի որ առաջին արարված մարդն է: Բիբլիայում գրված է, որ Եհովան ասաց՝ Ամալեկի (հայի) հիշատակը երկնքի տակից պետք է ջնջեմ, իսկ հիշատակը ջնջելու համար նախ պետք էր պատմությունը, գիրն ու գրականությունը ջնջել: 301թվականին արգելվեցին հայկական դպրոցները, որովհետև դրանք մեհյաններում էին: Մինչև 405 թվականը մենք դպրոց չենք ունեցել: Հետո Մեսրոպ Մաշտոցը, որը վարդապետ էր և եկեղեցում ասորերենից ու հունարենից թարգմանություններ էր անում, բողոքեց, որ հայը քրիստոնյա չի դառնում, որովհետև շատ հպարտ է ու չի ուզում Բիբլիան այլ լեզուներով կարդալ: Եվ հարյուր տարի հետո հայոց տառերը վերադարձվեցին, դպրոցներ բացվեցին եկեղեցիներում: Գրերը Մաշտոցը չստեղծեց: Ինչպես Կորյունն է վկայում, երկաթագրերը բերեցին արքունիք և շարեցին արքայի, Մաշտոցի և Սահակ Պարթևի դիմաց: Թորգոմյան (Թորգոմը Հայկի հայրն էր) են կոչվում տառերը, որոնցով մենք այսօր գրում ենք: Դրանք 8512 տարի առաջ են ստեղծվել»,- վերլուծում է  Պողոսյանը: Ըստ տեսաբանի, եթե առաջին քաղաքակրթության սկիզբը հայն է, բնականաբար նա բացի խոսակցական լեզվից նաև գրառման միջոց է ունեցել, և Տիրը եղել է գրի և գրականության դիցը: Լևոն Պողոսյանի հայտարարությունը խառնաշփոթ առաջացրեց նաև լրագրողների մեջ: Հասկանալի չէ, թե ինչ նպատակով է արվում այս հայտարարությունները, բայց տեսաբաը փորձում է փաստել իր ուսումնասիրությունները: Աստղիկ Ավագյան

դիտվել է 55 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am