Շոկային թերապիա

«168 Ժամ» թերթը գրում է. «Հայաստանին ու հայ հասարակությանը երկար ժամանակ էր պետք դուրս գալու համար Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցի ոգեղենությունից, էներգետիկայից, երեք օր այլ Հայաստանում ապրելու զգացողությունից: Ծրագրավորվա՞ծ, թե՞ ոչ, բայց իշխանությունը լուծել էր այդ խնդիրը՝ հասարակությանն ավելորդ սթրեսի չենթարկելու ու հանկարծ իրականությունից՝ չափից ու թույլատրելիից ավելի չկտրվելու համար: Իշխանությունը դիմեց շոկային թերապիայի. երեկ Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնում: Վերընտրվեց, որպեսզի հասարակությունը վերադառնա այն Հայաստան, որում է՛ր մինչև Հռոմի պապի այցելությունը: Իշխանությունը վերընտրեցրեց Ռադիկ Մարտիրոսյանին, որպեսզի հասարակությունն իրեն զգա ոչ թե Հռոմի պապի այցելած՝ առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած պետության, այլ՝ որպես քոսոտ երկրի քաղաքացի, ինչպիսին որ Հայաստանը որակել էր ԳԱԱ նախկին ու նորընտիր նախագահը: Կարելի է երկար թվարկել բոլոր վնասները, որոնք Հայաստանի գիտությանը պատճառվել են Ռադիկ Մարտիրոսյանի նախագահության տարիներին ու դրա պատճառով, կարելի է հարյուրավոր էջեր գրել այն մասին, թե ինչպես ու որքանով է խոչընդոտել մտածողությամբ, տեսակով ու արժեհամակարգով խորհրդային այս գործիչը ժամանակակից հայ գիտության զարգացմանը, կարելի է թվարկել բոլոր այն նշանավոր հայ գիտնականների անունները, ովքեր նաև Ռադիկ Մարտիրոսյանի պատճառով այսօր աշխատում են աշխարհի ամենահեղինակավոր գիտական հաստատություններում: Բայց այդ թվարկումներն ու հիշատակումներն առոչինչ են դառնում այն մթնոլորտում, որն ընդամենը նախօրեին տիրում էր Հայաստանում: Հռոմի պապի ուղերձներն ու աղոթքները վստահաբար այն Հայաստանի մասին չէին, որտեղ խավարը հաղթելու էր լույսին, հինը՝ նորին… Ռադիկ Մարտիրոսյանի ընտրությունը խորհրդանշական իրադարձություն է և արտացոլում է այն երկփեղկվածությունը, այն անդունդը, որն արտահայտվում է իշխանության, իշխող համակարգի ուղերձներում և նրա ներկայացրած տեսլականներում: Իշխանությունը բոլոր տիպի ընտրություններում ընտրելու է «ռադիկմարտիրոսյաններին», որովհետև էությամբ նույնական է նրան, և ոչ թե՝ այն գիտնականներին, ովքեր կոչումներից, աստիճաններից բացի ու առաջին հերթին՝ ունեն մտքի, մտածողության ազատություն: Իշխանությունը ռադիկմարտիրոսյանների է ընտրելու նաև համայնքի ղեկավարների, քաղաքապետերի, պատգամավորական ընտրություններում, որովհետև այդ ընտրությամբ միայն կարող է հաղթել այն տեսակային պայքարում, որն այսօր աննկատ, բայց ծավալվում է ինչպես՝ հասարակության լայն, այնպես էլ՝ նույն իշխանության՝ նեղ շերտերում: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am