Գուցե մե՞նք կարիք ունենք լավը երևալու Պապի աչքին...բայց հանուն ինչի՞

Հռոմի Պապի այցի հետ կապված, նայում եմ հրապարակումներին ու փորձում հասկանալ, թե ի՞նչ տեղի ունեցավ: Ես նկատի չունեմ հայերիս շահը, այլ՝ առհասարակ, ի՞նչ կարևոր բան տեղի ունեցավ: Բոլորը խոսում են ակնկալիքների մասին, թե այսպիսի կամ այնպիսի դրական փոփոխություն կլինի, Պապի այցելությունից հետո այս կամ այն բանը կփոխվի և այլն: Մի ստվար զանգված էլ ակտիվ քննադատում էր հոգևորականներին: Քննադատությանը դեմ չեմ, եթե այն առողջ է և կառուցողական, սակայն անհասկանալի է, երբ գովերգում ենք «օտարին»՝ «մերը» ջնջելով. դրանից «օտարը» մերը չի դառնա, իսկ «մերը»՝ կօտարանա: Սա ի՞նչ է, ստրկամիտ օտարասիրությո՞ւն, մեր ունեցածը բարբարոսաբար ջնջելով ինքնահաստատման մոլո՞ւցք, թե՞ պարզապես անբուժելի տգիտություն: Դիմացինի դրական կերպարը գովերգելու համար պարտադի՞ր է մեկ ուրիշին սևացնել երևակայական դատողություններով, մի՞թե դրանից դիմացինն ավելի լավն է երևալու, կամ նա դրա կաիքն ունի՞: Վստահ եմ Պապը դրա կարիքը չունի, իսկ գուցե մե՞նք կարիք ունենք լավը երևալու Պապի աչքին...բայց հանուն ինչի՞: Ես հասկանում եմ մի բան պիտի գրել, բայց ինչո՞ւ չգրել իրականությունը, մանավանդ, որ օրը շատ հագեցած էր իրադարձություններով: Եթե ինչ որ բան ենք ակնկալում Պապի այցից, ուրեմն պետք է օբյեկտիվ լինել, այլ ոչ թե իրականությունը ծառայեցնել մեր անհասկանալի հավակնություններին: Հռոմի Պապը վաղը կվերադառնա իր ուխտը կատարած: Մենք էլ կմնանք տգետ ու հայհոյախառը քննադատություններով ծանրաբեռնված՝ ի վիճակի չլինելով բացահայտելու այս այցի կարևորությունն ու ակնկալիքները: Երեկ բոլոր լրագրողների հիմնական հարցն ինձ ուղված այն էր, թե ինչ կփոխվի այս այցից հետո: Գիտեք, ոչինչ էլ չի փոխվի, եթե մենք պատրաստ չենք տեսնելու իրականությունը և միանալու երկու հովվապետերի սիրո ու խաղաղության աղոթքին: Տեր Եսայի քահանա Արթենյան

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am