WTI տեսակի նավթի արժեքն այսօր
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները շարունակել են նվազել: Այս մասին վկայում են աճուրդի տվյալները: Նշվում է, որ Նյու Յորքի բորսայում WTI մակնիշի նավթի գներն ընկել են ավելի քան 5 տոկոսով` հասնելով մինչև 26.92 դոլար մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 1.18 դոլարով` մեկ բարելի դիմաց հասնելով 27.58 դոլարի:
