Քննարկել են Սիրիայի և Հյուսիսային Կորեայի դրությունը
Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունների կարգավորումը, Հյուսիսային Կորեայի վերջին միջուկային փորձարկումը և միջազգային ու երկկողմանի օրակարգի այլ հարցեր Ցյուրիխում հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այս մասին ասել է պետդեպի մամլո ծառայության պետ Ջոն Քիրբին, գրում է TASS-ը: Նրա խոսքերով` երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները ներկայիս բանակցություններում քննարկել են «հունվարի 25-ին ՄԱԿ-ի բանակցություններ անցկացնելու ծրագրերը Սիրիայի կողմերի միջև և Սիրիայում դիվանագիտական կարգավորման առաջխաղացումը»: «Ուկրաինայի վերաբերյալ նրանք քննարկել են` ինչ կերպ իրականցնել Մինսկի պայմանավորվածությունների լիակատար իրագործումը` ներառյալ հրադադարի ռեժիմի անհետաձգելի անհրաժեշտությունը»,- ասել է Քիրբին
