Հայերի ոչնչացման հարցում Ցեղասպանությունից բացի՝ ես այլ բառ չգիտեի. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած ուղևորությունից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին պատմել է, որ հայերի ոչնչացման մասին ինքը ցեղասպանությունից բացի՝ այլ բառ չի իմացել մինչև Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելը։ Ինչպես հայտնում է Il Sole 24 Ore թերթը, Պապին հարց են ուղղել Ցեղասպանության մասին՝ կապված այն բանի հետո, որ նա ուրբաթ Հայաստանի նախագահի նստավայրում ելույթի ժամանակ, շրջանցելով պատրաստի տեքստը, երկրորդ անգամ է արտասանել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։ «Արգենտինայում, երբ խոսում էին հայերի ոչնչացման մասին, մշտապես օգտագործել են «ցեղասպանություն» բառը, և Բուենոս Այրեսի մայր տաճարում մենք տեղադրել ենք խաչքար՝ ի հիշատակ հայերի ցեղասպանության։ Ես այլ բառ չեմ իմացել։ Երբ ես եկա Հռոմ, լսեցի այլ բառակապակցություն՝ «Մեծ եղեռն», և ինձ ասում էին, որ ցեղասպանություն բառը վիրավորական է։ Բայց ես միշտ խոսել եմ երեք ցեղասպանությունների մասին, որոնք եղել են անցած դարում՝ հայերի ցեղասպանությունը, Հիտլերի ու Ստալինի ցեղասպանությունները»,- ասել է Հռոմի պապը։ Նա ընդգծել է, որ ևս մեկ ցեղասպանություն է եղել Աֆրիկայում, սակայն «երկու մեծ պատերազմների ուղեծրում», որոնք տեղի են ունեցել XX դարում, ցեղասպանությունները հենց երեքն են եղել։ «Անցած տարի, երբ ես պատրաստվում էի Սուրբ Պետրոսի տաճարում հիշատակի միջոցառումներին, տեսա, որ Սուրբ Հովհաննես Պողոս II-ն օգտագործել է այդ բառը, և ես մեջբերեցի նրան։ Դա լավ չընդունվեց, թուրքական կառավարությունը հայտարարություն արեց՝ հետ կանչելով իր դեսպանին Անկարա, որը վերադարձավ մի քանի ամիս անց»,- նշել է հովվապետը։ «Իմ ելույթում չկար այդ բառը, սակայն այն բանից հետո, երբ ես լսեցի Հայաստանի նախագահի ելույթի տոնը, իմ կողմից շատ տարօրինակ կհնչեր, եթե ես չասեի այն, ինչ մեկ տարի առաջ»,- հավելել է Ֆրանցիսկոս պապը։

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am