Հին ընկերները չեն դավաճանում… իշխանությանը

«168 Ժամ» թերթը գրում է. «Հայաստանում, ինչպես հայտնի է, «խիյարը թարս է բուսնում», ու դա վերաբերում է, առանց բացառության, գրեթե ամեն ինչին ու բոլոր ոլորտներին: Առաջին հերթին՝ քաղաքականությանը: Դաշնակցությունը, ինչպես դաշնակցականներն են ասում, բանակցություններ է սկսել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ ինչպես ՀՀԿ-ականներն են ասում՝ առանձնազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ՝ կոալիցիա կազմելու հնարավորությունը քննարկելու նպատակով: Սովորաբար նորմալ երկրներում, նորմալ քաղաքական համակարգերում կոալիցիաներ կազմում են ընտրություններից հետո, կոալիցիոն բանակցություններ վարվում են ընտրությունների արդյունքների հիման վրա: Սակայն Հայաստանում հակառակն է՝ կոալիցիա են ցանկանում կազմել ընտրություններից մոտ մեկ տարի առաջ… ընտրություններին մասնակցելու, ավելի ճիշտ՝ ընտրություններից դուրս չմնալու համար: Դա է Դաշնակցության հիմնական մոտիվացիան՝ կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ՝ 2017 թվականին խորհրդարանում հայտնվելու համար: Առողջ և քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ պետք է լիներ հակառակը՝ մասնակցել և հաղթել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում՝ ապագա կառավարությանը մաս կազմելու համար: Բայց դա տեղին կլիներ նորմալ քաղաքական ու, ամենակարևորը՝ նորմալ ընտրական համակարգի դեպքում: Հայաստանում ոչ քաղաքական համակարգն է այդպիսին, ոչ էլ, առավել ևս, ընտրականը: Ու դեգրադացված քաղաքական համակարգը ծառայում է նույնքան դեգրադացված ընտրական համակարգի պահպանմանը, և՝ հակառակը: Դրա համար էլ Դաշնակցությունը ցանկանում է հիմա մաս կազմել իշխանությանը, որպեսզի իշխանությանը հնարավորություն տա 2017 թվականի ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես 2015 թվականի սահմանադրական հանրաքվեն, որն անցավ ՀՅԴ-ի «բարձր հովանու ներքո»: Իշխանությանը պետք է կիսել ոչ թե պատասխանատվությունը ՀՅԴ-ի հետ, ինչպես պնդում են շատերը, այլ ՀՅԴ-ին պատասխանատու ու մասնակից դարձնել 2017 թվականի ընտրակեղծարարությանը՝ մի քանի մանդատի դիմաց, բնականաբար: Խնդիրն այն չէ, որ ՀՅԴ-ականներն իրենց հարյուրքանիամյա փորձառությամբ պետք է ընտրակեղծարարությամբ զբաղվեն կամ ընտրակաշառք բաժանեն: Ոչ, դա կանեն ՀՀԿ-ականները՝ իրենց համապատասխան «ստորաբաժանումներով»:   Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am