Թուրքիայի ոստիկանությունը կիրակի` հունիսի 26-ին, արցունքաբեր գազ է կիրառել տասնյակ ակտիվիստների ցրելու համար, որոնք փորձում էին հավաք կազմակերպել միասեռականների ամենամյա շքերթի առթիվ, որի անցկացումը տեղի իշխանություններն արգելել էին մեկ շաբաթ առաջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գործակալության հաղորդմամբ`միասեռականների շքերթը, որը 2003 թվականից ի վեր ամեն տարի առանց խոչընդոտների է անցկացվել, բացառությամբ` նախորդ տարվա, չեղյալ էր հայտարարվել ուրբաթ, սակայն հարյուրավոր ոստիկաններ շարունակում են հերթափահել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակի մոտ:
Ցուցարարների խոսքով` ոստիկաններն առնվազն 7 ակտիվիստի են ձերբակալել:
Անցյալ շաբաթ Ստամբուլի նահանգապետի գրասենյակը հայտնել էր, որ ամենամյա շքերթը արգելվում է` ելնելով անվտանգության նկատառումներից` հաշվի առնելով թուրք ազգայնականների և միասեռական ցուցարարների միջև հնարավոր բախումները:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը