Պաշտոնական Անկարան չի լռում

Հռոմի Պապի նման արտահայտությունը ցավալի է, դա խաչակրաց մտածելակերպի դրսեւորում է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեդդին Ջանիքլին՝ անդրադառնալով Հռոմի Պապի կողմից Հայաստան այցի ժամանակ «ցեղասպանություն» եզրի օգտագործմանը, հաղորդում է թուրքական «Թաքսիմ» թերթը: «Ջանիքլիի արձագանքը՝ Հռոմի Պապի խոսքերին» վերնագրով լուրի մեջ թերթը գրել է, որ նախօրեին Կիրեսուն քաղաք այցելության ժամանակ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեդդին Ջանիքլին անդրադարձել է Հռոմի Պապի՝ Հայաստան այցելության ընթացքում իր ելույթում 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն որակելուն: «Հռոմի Պապի նման արտահայտությունը ցավալի է: Ինչպես Անգլիայի Եվրամիությունից դուրս գալու համայնապատկերի ժամանակ, քահանայապետի գործողություններում եւս կարելի է տեսնել խաչակրաց մտածելակերպի բոլոր դրսեւորումները»,-ասել է նա ու հավելել. «Հռոմի Պապի հայտարարությունն օբյեկտիվ չէ: Հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Սա բոլորը գիտեն: Հայերն էլ գիտեն: Կարճ ժամանակ առաջ Գերմանիայի խորհրդարանը նորից սրա նման մի որոշում ընդունեց: Այդ շրջանում դեպքերի ամենակենդանի վկաներից մեկն էլ Գերմանիան է: Գիտեք, դեպքերի տեղի ունեցած շրջանում օսմանցու գլխավոր շտաբի պետը գերմանացի սպա էր»: «Ինչ պատճառով Թուրքիան չի ընդունվել Եվրամիություն, նույն պատճառով էլ Հռոմի Պապը նման հայտարարություն է անում: Բնականաբար լուրջ չենք ընդունում: Ընդունելն արդեն խնդրո առարկա չի կարող լինել: Նման բան չկա այս ազգի պատմության մեջ, հնարավոր էլ չէ, որ տեղի ունենար, որովհետեւ մեր հավատքը, ավանդույթներն ու սովորույթները դա ի սկզբանե մերժում են»,-հավելել է Թուրքիայի փոխվարչապետը:

 

դիտվել է 7 անգամ
Լրահոս
ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am