ՆԱՏՕ-ն պետք է լուրջ ուշադրություն դարձնի հարավային թևին

ՆԱՏՕ-ն պետք է լուրջ ուշադրություն դարձնի հարավային թևին և այստեղից բխող սպառնալիքին. չէ՞ որ վտանգավոր տարածաշրջանի հետ սահման ունի ՆԱՏՕ-ի միայն մեկ երկիր՝ Թուրքիան: Ավելին՝ Ռուսաստանը, որ ՆԱՏՕ-ի համար սպառնալիք է դիտվում, պահպանում է Կենտրոնական Եվրոպայում ստեղծված հավասարակշռությունը: Դրանով հանդերձ հարավային թևում նա ձեռք է բերում շատ հզոր դիրքեր, և Թուրքիան այդ տարածաշրջանում չպետք է միայնակ մնա: Բոլոր այս իրադարձությունները հուշում են, որ անհրաժեշտ է հարավային թևից եկող սպառնալիքին դիմակայելու համար նոր ռազմավարություն մշակել: Նախևառաջ Թուրքիան պետք է հստակեցնի իր դիրքորոշումը: Մերձավոր Արևելքի խնդրին հերոսական կեցվածքով և հավակնություններով վերաբերվելու փոխարեն, պետք է առաջնայնությունը տրվի կարգուկանոնի վերահաստատմանը՝ առանց քաոսի ստեղծման: Եվ դա կլիներ արտաքին իրատեսական քաղաքականություն: Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ավարտին է մոտենում: Սպասվում է, որ դրանով Թուրքիան կվերադառնա Մերձավոր Արևելքում իրատեսական քաղաքականություն վարելուն: Թուրքիան հնարավորություն կստանա նորից ձեռք բերելու Արևմուտքի համար հուսալի գործընկերոջ համբավը: Ահա թե ինչու է կարևոր Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը: Պայքարը այն սպառնալիքի դեմ, որ ստեղծում է Մերձավոր Արևելքը Թուրքիայի և եվրատլանտյան անվտանգության համար, չի կարող և չպետք է լինի միայն ՆԱՏՕ-ի խնդիրը: Այն, որ բացառապես ռազմական ճանապարհով ահաբեկչության դեմ պայքարը արդյունք չի տալիս, գիտի ողջ աշխարհը: Եվ այն, որ այդ պայքարը հաջողությամբ կպսակվի միայն մեղմ ուժի՝ սոցիոլոգիական, սոցիալ-քաղաքական և սոցիալ-տնտեսական մոտեցումենրի կիրառման դեպքում, երևում է այլ երկրների օրինակով: Պետք է խոստովանել, որ Թուրքիան կարող է կարևոր դեր ունենալ նման մոտեցումների ընտրության հարցում, և կօգնի, որ ՆԱՏՕ-ն, հատկապես ԵՄ-ի հետ կոորդինացման հարցում, առավելությունը տա նման մոտեցումներին: Ավելի վաղ Թուրքիան խոսում էր այն մասին, որ ՆՍՏՕ-ԵՄ համագործակցությունը չի գործում, որովհետև Թուրքիան չի մասնակցում այդ գործընթացին: Ժամանակն է դուրս գալ մեկուսացումից և կենտրոնական տեղ գրավել այդ գործընթացում: Այդ դերը Թուրքիայի համար այսօր գլխավոր փորձությունն է: Թուրքիան պետք է մի կողմից չեզոքացնի ռասիզմը և այլատյացությունը, որոնց աղբյուրը ահաբեկչության, ներգաղթի հետ կապված խնդիրներն են, մյուս կողմից՝ պետք է խնդրի էության մեջ խորանալով գտնի լուծման ճանապարհները: Հաջողության բանալին այն մոտեցումների կիրառումն է, որոնք թույլ կտան հարգելու համամարդկային արժեքները՝ մարդու իրավունքների պաշտպանությունը նախևառաջ իր երկրի սահմաններից ներս: Չպետք է սպասել, որ երկիրը, որտեղ խտրականությունն ու բևեռացումը սովորական երևույթներ են, Եվրոպային որևէ կառուցողական լուծում կառաջարկի: Եվրոպան թերահավատորեն է վերաբերվում Թուրքիային հենց այդ պատճառով: Թուրքիային անհրաժեշտ է համակարգված «հարավային քաղաքականություն»: Հաջողության դեպքում այդ քաղաքականությունը կամրացնի ՆԱՏՕ-ԵՄ-Թուրքիա միությունը:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video) «Թքե՛լ եմ ես ձեր վրա, երեսպաշտ շնե՛ր»․ Արշակ Զաքարյան (video) Դուք լա՛վ լսեք՝ էդ ցուցակ են մտցնելու Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․ Կարապետ Պողոսյան (video) Как Турция может быть другом России, их беспилотники уничтожают русский народ, — Норат Тер-Григорянц (video) «Աֆերի՛ստ, էդ մարդկանց խի՞ սոված թողեցիր․ խորոված փարթիի խայտառակ կողմը»․ Մանուել Մանուկյան (video) «Թորոսյան Արսե՛ն, պիտի պատասխան տաս՝ինչպես ես 110 միլիարդ գողացել հիվանդ քաղաքացիներից»․Հովհաննիսյան (video) Чучело огородное ты знаешь что такое мир, о чем ты вообще говоришь? Андраник Мигранян (video) Народ Индии солидарен с армянами. Бишамбер Даял (video) Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է Արցախից տեղահանված 5 հոգանոց ընտանիքի միակ խնամակալը ստիպված մնալու է տանը՝ զրկվելով աշխատանքից. փաստաբան Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների Ես շատ էմոցիոնալ էի․ Սոլովյով «Աննա՛, տեսար՝ շան տեղ դնող չկա, եկար հարիֆի մոտ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am