Ոստիկանությունը զանգվածային բռնություններ է կատարում Հռոմի Պապի այցելության ժամանակ. Հայտարարություն

Քաղաքացիական նախաձեռնության կարգով այսօր՝ 2016 թ. հունիսի 25-ին, կազմակերպվել է Ֆլեշմոբ, որի նպատակն է Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցի ծրագրով Գյումրի քաղաքում և Երևանի Հանրապետության Հրապարակում կազմակերպվող միջոցառումների ժամանակ Հռոմի Պապին տեղեկացնել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին: Ոստիկանությունը, տեղեկանալով Ֆլեշմոբի մասին, լայնամասշտաբ հատուկ գործողություն է անցկացրել այն կանխելու նպատակով: Ֆլեշմոբի ենթադրյալ մասնակիցներին, որոնք հիմնականում երիտասարդներ են, ապօրինի կերպով ձերբակալում և տանում են ոստիկանություն: Առաջինը Գյումրի քաղաքում տեղի ունեցած միջոցառման վայրից այսօր առավոտյան առանց որևէ հիմքի ապօրինի կերպով բերման է ենթարկվել Շահեն Հարությունյանը (քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին է, որը նրա և ընկերների գործով դատապարտվել է պայմանական ազատազրկման): Նրան փաստորեն առևանգել են քաղաքացիական հագուստով ոստիկանները և Գյումրիից տեղափոխել Երևան, որտեղ նրան տարել են Ոստիկանության կազմակերպված հանցագործություների դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ սպառնալով 72 ժամյա ազատազրկմամբ և պայմանական ազատազրկումը ռեալ ազատազրկմամբ փոխարինելով: Մյուսներին նույն եղանակով՝ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից փաստացի առևանգելու միջոցով և բռնության գործադրմամբ, այդ թվում՝ հարվածներ հասցնելով, բերման են ենթարկել Երևանի Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Հիմնադիր Խորհրդարանի գրասենյակի մոտից, որտեղ գտնվող մի խումբ երիտասարդներ, ովքեր Հիմնադիր խորհրդարանի աջակիցներ են կամ նրանց հետ ծանոթ այլ անձինք, պատրաստվել են մասնակցելու Ֆլեշմոբին: Բռնություն են գործադրել նաև բերման ենթարկված միակ երիտասարդ աղջկա՝ Էլմոն Եղնուկյանի նկատմամբ: Նրան ձեռքերը ոլորելով նստեցրել են մեքենան՝ ընթացքում հայտարարելով, որ նա իր կամքով է գնում ոստիկանություն: Փաստորեն՝ ոստիկանները հերթապահել են Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի մուտքի մոտ և բերման են ենթարկել բոլոր նրանց, ովքեր դուրս են եկել գրասենյակի շենքից: Նրանցից մեկի՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Եղիազարյանի ընտանիքի անդամների տեղեկացմամբ՝ այսօր կեսօրին Մասիս քաղաքում գտնվող նրա տուն են այցելել ոստիկանության ծառայողներ և ծանուցագիր են ներկայացրել Մասիսի ոստիկանության բաժին ներկայանալու համար: Ծանուցագիրը կազմված է եղել օրենքի պահանջների խախտմամբ: Ծանուցագրում նշված է, որ անհայտ անձի ներկայացրած ահազանգով հարուցված քրեական գործով նրան հրավիրում են ոստիկանության բաժին: Մինչդեռ ոստիկանություն հրավիրելու գործողություն օրենքով նախատեսված չէ: Գագիկ Եղիազարյանն այժմ գտնվում է ոստիկանության Մաշտոցի բաժնում: Բերման ենթարկվածներից Վահրամ Պետրոսյանը, ով գտնվում է Նոր Նորքի ոստիկանության բաժնում, տեղեկացրել է, որ իրեն բերման ենթարկելու պատճառների մասին իր հարցին ոստիկանները պատասխանել են, թե բերել ենք Ձեր անձը ճշտելու համար: Հետագայում ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնի դարձավ, որ նշված Ֆլեշմոբը ոստիկանությունը գնահատում է որպես ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով սահմանված արարք (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով) և դրա ենթադրյալ կազմակերպիչներին ու մասնակիցներին որպես կասկածյալներ բերման է ենթարկում՝ դեպքի հետ կապված հանգամանքները պարզելու նպատակով: Մեր ունեցած տվյալներով այս պահի դրությամբ բերման են ենթարկվել Շահեն Հարությունյանը, Գագիկ Եղիազարյանը, Ռազմիկ Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Տիգրան Մանուկյանը, Վահրամ Պետրոսյանը, Փայլակ Թևանյանը, Տիգրան Մազմանյանը, Տիգրան Կիրիշչյանը, Էլմոն Եղնուկյանը, Միքայել Նազարյանը և Սերգեյ Կյուրեղյանը: Լուրեր կան նաև այլ բերման ենթարկվածների մասին, որոնց վերաբեևրյալ տեղեկությունները ճշտվում են: Իրավունք և աջակցություն հիմնադրամը ոստիկանության այս գործողությունները գնահատում է որպես բացահայտ ապօրինի, իսկ դրանցից տուժած անձանց համարում է քաղաքական հալածյալներ:  

դիտվել է 42 անգամ
Լրահոս
ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am