ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունները դիմում են հղել ԵԽԽՎ անդամներին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի /ԵԽԽՎ/ ձմեռային նստաշրջանի նախաշեմին, որի ժամանակ նախատեսվում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու բանաձևերի քննարկումներ, ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունները դիմում են հղել ԵԽԽՎ անդամներին։ Քաղաքացիական հասարակության առաջնորդների դիմումի մեջ, մասնավորապես, ասվում է.«Միլիցա Մարկովիչի և Ռոբերտ Ուոլթերի նախապատրաստած զեկույցների վերնագրերն արդեն իսկ խոսում են դրանց կանխակալության և ադրբեջանամետ բնույթի մասին։ Անաչառությամբ  աչքի չեն ընկնում նաև այդ զեկույցների հիման վրա պատրաստված բանաձևերի նախագծերը։ Լինելով տարբեր մակարդակներով խաղաղ երկխոսության և համագործակցության կողմնակիցներ՝ ափսոսանք ենք հայտնում, որ փաստաթղթերի տեքստերը կազմվել են առանց ԵԽԽՎ զեկուցողների Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու և  հանրապետության իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հաղորդակցության ու  փոխգործակցության»։ ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները ԵԽԽՎ անդամներին նախազգուշացրել են, որ բանաձևերի նախագծերի հնարավոր ընդունումը  խիստ բացասական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության խաղաղ  կարգավորման  գործընթացի վրա։  «Ձեր քննարկմանը ներկայացված փաստաթղթերն ընդհանուր ոչինչ չունեն խաղաղ գործընթացի հետ, հետապնդում են քարոզչական նպատակներ և կարող են որոշակի առավելություններ տալ Ադրբեջանի իշխանություններին, որոնք հակառակ ստանձնած պարտավորություններին, չեն բացառում ուժային մեթոդների կիրառումը  քաղաքական հիմնախնդիրների լուծման ժամանակ, մշտապես և կոպտորեն խախտում են հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, իրենց երկրում հետապնդումների են ենթարկում քաղաքացիական ակտիվիստներին, այդ թվում նաև՝ խաղաղարար նախագծերի մասնակիցներին»,- նշում են դիմումի հեղինակները։ Արցախի քաղաքացիական հասարակության առաջնորդները համոզմունք են հայտնել, որ ԵԽԽՎ-ն կարող էր օժանդակել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը,  բացառապես հակամարտող բոլոր երեք երկրներում քաղաքացիական հասարակության կայացմանը և զարգացմանը աջակից լինելու միջոցով։ «Ժողովրդավարական առումով զարգացած Ադրբեջանի, ԼՂՀ-ի և Հայաստանի Հանրապետության համար զգալիորեն  դյուրին կլիներ ընդհանուր արժեհամակարգի հիման վրա  խաղաղ և երկարաժամկետ լուծում գտնել ադրբեջանա-ղարաբաղյան ձգձգված հակամարտության համար»,- ասված է  փաստաթղթում։ Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները խնդրանքով դիմել  են ԵԽԽՎ անդամներին՝ ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ ներկայացված բանաձևերի ընդունումից, որոնք ուղղված են ինչպես ԵԱՀԿ հովանու ներքո պաշտոնական բանակցային գործընթացի (TrackI), այնպես էլ ժողովրդական դիվանագիտության (TrackII) խափանմանը։ Փաստաթղթի հեղինակների կարծիքով,  «Բանաձևերի նախագծերը, որոնք հակասում են Եվրոպայի խորհրդի հռչակած արժեքներին, կարող են կապերի վերջնական խզման պատճառ դառնալ քաղաքացիական հասարակությունների համար, որոնք հանդես են գալիս որպես հակամարտության խաղաղ փոխակերպման կրողներ»։ ԵԽԽՎ-ին հղված Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների  դիմումի պատճենները ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության խորհրդարաններ և արտաքին քաղաքական գերատեսչություններ։  Artsakhpress.am

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am