Նոր մանրամասներ բերման ենթարկվածներից

Քիչ առաջ «Պայքար Ազատության» ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի մոտից «առևանգել են Վահրամ Պետրոսյանին, Փայլակ Թևանյանին, Արամ Մանուկյանին, Գագիկ Եղիազարյանին, Տիգրան Մանուկյանին, Ռազմիկ Մանուկյանին»: 168.am-ը կապ հաստատեց Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի հետ, ով նշեց, որ բերման ենթարկվածները Ոստիկանության Նոր նորքի բաժնում են. «Ասել են՝ անձը պարզելու նպատակով ենք բերման ենթարկում, դա անհեթեթություն է: Այս պահին քաղաքացիական հագուստով ոստիկանները պտտվում են Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի շրջակայքում, ու համապատասխանաբար բերման են ենթարկելու ներսուդուրս անողներին»: Նրա խոսքով՝ բերման ենթարկվածները ակտիվ երիտասարդներ էին, որոնց մի մասը համակիր են Հիմնադիիր խորհրդարանին. «Դա իրենց համար մի տեղ է եղել, որտեղ եկել են պաստառները պատրաստելու կամ դնելու այդտեղ, մանրամասներին տեղյակ չեմ: Ինչպես լուսանկարներից հասկացա՝ գրասենյակի առաջին հարկի հատակն էր»: Հիշեցնենք, որ մի խումբ անձինք նախատեսում են այսօր ժամը 18:00-ին, Հռոմի պապի մասնակությամբ կայանալիք էկումենիկ արարողության ժամանակ Հանրապետության հրապարակում ֆլեշմոբ կազմակերպել՝ «Ազատություն Հայաստանի քաղաքական բանտարկյալներին» խորագրով: Իրադարձության անցկացման մասին ֆեյսբուքյան էջում նշվում է. «Ֆլեշմոբը քաղաքացիական անհնազանդության հզոր գործիք լինելով՝ Հռոմի պապին և միջազգային հանրությանը՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներին ազատելու պահանջով հաղորդագրություն փոխանցելու վիրտուալ ձև է, և այսպիսով, լրացուցիչ ճնշման լծակ ռեժիմի վրա քաղբանտարկյալներին ազատելու համար»: HX999 (6) HX999 (1) HX999 (4)  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am