«Հռոմի Պապը տեսաուղերձով համերաշխության կոչ է արել եւ հայտնել, որ Հայաստան է գնում». «Միլիեթ»

Մասնավորապես, թուրքական «Միլիեթ» թերթը գրում է. «Հռոմի Պապը տեսաուղերձով համերաշխության կոչ է արել եւ հայտնել, որ Հայաստան է գնում «խաղաղության տանող ճանապարհի բոլոր ջանքերին օժանդակելու համար»: Նա իր խոսքում օգտագործել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» եզրը եւ ավելացրել, որ ծրագրավորում է այցելել Ադրբեջան սեպտեմբեր ամսին»: «Սոնդաքիքա» թերթը «Նախօրոք պատրաստված տեքստին ավելացրեց ցեղասպանություն եզրը» վերնագրով լուրում անդրադառնում է Հռոմի Պապի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությանը եւ հիշատակում է, որ անցյալ տարի եւս Ֆրանդիսկոս Պապն օգտագործել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» եզրը: «Օդա TV»-ն եւս անդրադառնում է Հռոմի Պապի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործմանը՝ նշելով. «Հռոմի Պապի այցելությանը հետեւող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները վկայեցին, որ նախապես բաժանված տեքստում «ցեղասպանություն» եզրը բացակայում էր: Թուրքիայի հետ  նորից դիվանագիտական ճգնաժամ չստեղծելու համար ակնկալվում էր, որ Հռոմի Պապը չի օգտագործի «ցեղասպանություն» եզրը»: Թուրքական «Աքշամ» թերթը «Նորից «ցեղասպանություն» ասաց» վերնագրով իր նյութում հայտնում է, որ Հռոմի Պապը շեղվել է տեքստից, որը պատրաստված էր մամուլի ասուլիսի համար: Թերթը հիշեցնում է, որ նախորդ տարի Հռոմի Պապի կողմից «ցեղասպանություն» եզրի օգտագործումից հետո Թուրքիան հետ էր կանչել Վատիկանում իր  դեսպան Մեհմեդ Փաչաջըին եւ Վատիկայի բարի կամքի արդյունքում հազիվ 10 ամիս հետո էր նա վերադարձել Վատիկան: Նույն թերթը մեկ այլ լուրում, որը վերնագրված է «Աստված պահի Թուրքիային», նշում է, որ Հռոմի Պապը Երեւան թռչելիս, Թուրքիայի օդային տարածքով անցնելու ժամանակ հեռագիր է ուղարկել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ նշելով, որ իր բարեմաղթանքներն է հղում եւ աղոթում է Թուրքիայի համար: «Ջումհուրիեթ» թերթը եւս իր լուրը վերնագրել է «Հայաստանում պատրաստի տեքստից շեղվելով ասաց Ցեղասպանություն»: Թերթը ուշադրություն հրավիրում այն բանին, որ Հռոմի Պապը մի քանի օր առաջ հայ ժողովրդին ուղղված տեսաուղերձում «ցեղասպանություն» բառը չէր օգտագործել:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am