Հայաստանում սելեկտիվ աբորտների դեմ պայքարի նոր մեթոդ է մշակվել

Հայաստանում սելեկտիվ աբորտների դեմ պայքարի համար քննարկվել է մինչեւ հղիության 30-րդ շաբաթը երեխայի սեռը հայտնելն արգելելու հնարավորությունը, բայց այդ հարցում այլ երկրների փորձի ուսումնասիրությունից հետո Առողջապահության նախարարությունը որոշել է ձեռնպահ մնալ արգելիչ միջոցներից: Հայաստանում սելեկտիվ աբորտների դեմ պայքարի համար քննարկվել է մինչեւ հղիության   30-րդ շաբաթը երեխայի սեռը հայտնելն արգելելու հնարավորությունը, բայց այդ հարցում այլ երկրների փորձի ուսումնասիրությունից հետո Առողջապահության նախարարությունը որոշել է ձեռնպահ մնալ արգելիչ միջոցներից:  Այդ մասին հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է  ՀՀ Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: «Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, Հնդկաստանում էխոսկոպիաները նույնիսկ համարակալել են, բայց հարցը դրանով չի լուծվել», - ասել է նա` հավելելով, որ այս գործում շատ կարեւոր նշանակություն ունի այն, որ այժմ ընտանիքներում քիչ երեխաներ են ծնվում, Հայաստանում ծնելիության ինդեքսը 1.6 է: Եվ բնական է, որ ծնողներն այդ դեպքում ուզում են տղա ունենալ:  «Բայց եթե ընտանիքում 3-4 երեխա ծնվեր, նրանց մեջ անպայման տղա կլիներ: Այդ պատճառով անհրաժեշտ է խթանել ծնելիությունը», - նշել է Գայանե Ավագյանը: Նա տեղեկացրել է, որ ներկայումս քննարկվում է օրենքի մի նախագիծ, որի համաձայն, այն կնոջը, որը կդիմի հղիության ընդհատման համար,  (մինչեւ հղիության 12-րդ շաբաթը նա դրա իրավունք ունի), երեք օր մտորելու ժամանակ կտրվի: Այդ ընթացքում նրա հետ բացատրական եւ հոգեբանական աշխատանք կտարվի, բժիշկը կփորձի պարզել հղիությունն ընդհատելու մտադրության իրական պատճառները, հասկանալ, թե դա արդյոք կապված է երեխայի սեռի հետ:  Հնարավոր է, որ նման խորհրդակցությունների դեպքում կինը միտքը փոխի:  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am