Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը ռեկորդ է սահմանել
Մոսկովյան բորսայի աճուրդների տվյալներով` դոլարը նոր բացարձակ ռեկորդ է սահմանել 1998-ի ճգնաժամից ի վեր առաջին անգամ: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` Երևանի ժամանակով 21:04-ի դրությամբ դոլարի փոխարժեքը «վաղվա» հաշվարկներով բարձրացել է ևս 3.49 ռուբլով` հասնելով 82.03 ռուբլու: Եվրոյի փոխարժեքը բարձրացել է 3.74 ռուբլով` հասնելով 89.459 ռուբլի ցուցանիշի:
