Շիրակում վթարի են ենթարկվել ողջ գիշեր Արթիկում ջրհեղեղի դեմ աշխատող տրակտորիստն ու 2 ուղևորները. կա զոհ

Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:10-ի սահմաններում Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ, 35-ամյա Արտակ Մկրտչյանը իր վարած «Բելառուս 82» տրակտորով Արթիկ-Գյումրի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Հոռոմ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել ձորը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ համագյուղացի, 31-ամյա Գրիգոր Փարվանյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Մկրտչյանն ու ուղևոր՝ համագյուղացի, 31-ամյա Մնացական Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածին և վիրավորներին առաջինը օգնության են հասել Գոռոմ գյուղի բնակիչները՝ գյուղապետ Աշոտ Պասկևիչյանի գլխավորությամբ: Դեպքի վար են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քնչական վարչության Արթիկի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Թթուկյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Ռադիկ Մխիթարյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով: Քննիչի հանձնարարականով տրակտորը տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Այն դուրս են բերել փրկարարները՝ գյուղացիների օգնությամբ՝ 2 վերամբարձ կռունկի միջոցով, իսկ կռունկների աշխատանքները դեպքի վայրում ապահովել է գյուղապետ Ա. Պասկևիչյանը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մահացածն ու վիրավորները ողջ գիշեր Արթիկում հսկայական աշխատանքներ էին կատարում տեղի ունեցած արտակարգ դեպքի պատճառով, ինչի հետևանքով Արթիկում հայտարարվել էր արտակարգ իրավիճակ: Մահացածն ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am