Թուրքիայի Եվրամիության հարցերի նախարար Օմեր Չելիքը կարծում է, որ ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալը վատ որոշում է Եվրոպայի համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մեկուսացումը կործանում է եվրոպական արժեքները: Թուրքիան Եվրամիության հետ համագործակցում էր միգրացիոն ճգնաժամի հարցով, որն այսօր Եվրոպայի առջեւ կանգնած խոշորագույն մարտահրավերներից է: Եվրոպային նոր մեկնարկ է անհրաժեշտ, այդ թվում՝ գոյություն ունեցող մեխանիզմների թարմացում: Մենք հարգում ենք բրիտանացիների որոշումը, բայց դա վատ որոշում է Եվրոպայի համար»,- Չելիքի խոսքերն է մեջբերում Independent պարբերականը:
Հինգշաբթի Մեծ Բրիտանիայում ԵՄ-ին երկրի անդամակցության հարցով հանրաքվե անցկացվեց: Պաշտոնական տվյալներով, Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին քվեարկել է հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 51.9%-ը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը