Պապի խոսնակը՝ Ֆրանցիսկոսի հասարակ մեքենայի մասին

Իր քահանայապետության սկզբից Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը որոշել է օգտվել շատ պարզ եւ ոչ զրահապատ մեքենաներից: Այս մասին Երեւանում տեղակայված «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին՝ պատասխանելով Armtimes.com-ի այն հարցին, որ հայկական մամուլում արդեն բուռն քննարկվում է պապի «Renault» մեքենան եւ կենցաղավարումը, հետաքրքիր է` ինչո՞ւ պապը «Range Rover»-ով, «Bentley»-ով կամ զրահապատ մեքենաներով չի շրջում: Ֆեդերիկո Լոմբարդին նշեց, որ պապը ցանկանում է սովորական մարդու պես ապրել: «Ոչ աղքատ, բայց ոչ էլ հարուստ կենցաղավարություն վարել ինչպես սովորական մարդկանց դեպքում է: Նա համարում է, որ շատերի համար մեքենան խորհրդանիշ է հանդիսանում ուժի, հզորության, իշխանության, փողի, շատ պոպուլյար է, մենք դա գիտենք: Նա փորձում է մեզ ուրիշ ուղերձ հղել: Ուստիեւ ընտրում է պարզունակ եւ փոքր տրանսպորտային միջոցներ: Ինձ թվում է՝ դա շատ սքանչելի է: Գուցե այստեղ չէ, բայց Ամերիկայում ավտոմեքենաների մեծ քարավաններ են անվտանգության սպաներով, մեծ, ահռելի, հզոր զրահապատ մեքենաներ եւ հետեւից գալիս է մի փոքրիկ մեքենա: Ասում են՝ այ սա հենց պապի մեքենան է»,- ասաց Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրենը՝ նշելով, որ հաճախ մամուլը փնտրում է՝ որն է ամենակարեւոր մեքենան, բայց եթե պապին էս փնտրում, պետք է փնտրես ամենից աննշան եւ փոքրիկ մեքնան: «Սա հենց պարզունակ կենցաղավարության ուղերձ է»,- եզրափակեց Ֆեդերիկո Լոմբարդին:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am