Իրանի հրթիռային ծրագիրը չի խախտում որևէ միջազգային պայմանավորվածություն
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հրթիռային ծրագիրը չի առնչվում միջուկային ծրագրին և գտնվում է Վիեննայում ձեռք բերված համաձայնագրի գործողությունների շրջանակներից դուրս։ Այդ մասին Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Վաշինգտոնը մտահոգություն էր հայտնել Իրանի հրթիռային ծրագրի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ այն կրում է պաշտպանական բնույթ. «Այն չի խախտում որևէ միջազգային պայմանավորվածություն»։
