Նախագահների միջեւ բանավեճերը չպետք է հանրային լինեն. Ուորլիք

Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները պետք է գաղտնի լինեն, «Ամերիկայի ձայնին» հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Նախագահների միջեւ բանավեճերը չպետք է հանրային լինեն: Նրանք զրուցում են իրար հետ` ինչ-որ բանի վերաբերյալ համաձայնելով, իսկ ինչ-որ բանի վերաբերյալ` ոչ: Այն ոլորտները, որոնց վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել, ավելի շատ են, քան այն ոլորտները, որոնց վերաբերյալ պահպանվում են տարաձայնությունները, սակայն, անկասկած, ամեն ինչ պետք է համաձայնեցվի: Սա այն դեպքը չէ, երբ կարելի է մեկ հարց առանձնացնել եւ հայտարարել, թե այդ հարցի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել եւ մենք կարող ենք առաջ շարժվել: Մենք խոսում ենք համապարփակ կարգավորման մասին, այնպես որ մեզ անհրաժեշտ է համաձայնության հասնել բոլոր հարցերի վերաբերյալ:  Իսկ առայմ համաձայնություն է ձեռք բերվել որոշալի ոլորտներում, մինչդեռ այլ ոլորտներում նման բան չկա», - նշել է Ուորլիքը: Անդրադառնալով կարգավորման հիմնական սկզբունքներին, ամերիկացի դիվանագետը հիշեցրել է, որ դրանք անփոփոխ են արդեն ավելի քան  20 տարի: «Բանակցային սեղանին գտնվող առաջարկները չեն մշակվել երեկ կամ մեկ տարի առաջ: Դրանք հիմնված են այնպիսի սկզբունքների եւ տարրերի վրա, որոնք քննարկվել են տարիներ շարունակ եւ նախագահները սկզբունքնորեն համաձայն են այդ սկզբունքներին եւ տարրերին: Սակայն անկասկած մեզ անհրաժեշտ է դա փորձել, ճշտել, թե դա  ինչ է նշանակում գործնականում, «հողի վրա», հիմա մենք հենց դրա վրա ենք աշխատում», - հավելել է Ջեյմս Ուորլիքը:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am