Թուրքական ԶԼՄ-ների արձագանքը չուշացավ

Երկար տևած լռությունից հետո թուրքական կայքերն սկսել են արձագանքել Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան այցին: Նշելով, որ Հռոմի պապի այցը կտևի երեք օր, BBC թուրքական ծառայությունը հիշեցրել է նրա ելույթը նախորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը: Լրատվամիջոցը ուշադրության է արժանացրել նաև Հռոմի պապի՝ երեկ հայ ժողովրդին հղած ուղերձը: «Ես ցանկանում եմ ձեզ մոտ գալ՝ որպես խաղաղության սուրհանդակ»,-կայքը մեջբերել է Հռոմի պապի խոսքերը՝ ոգևորություն հայտնելով այն կապակցությամբ, որ այս անգամ նա չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը: «1915 թվականին ուղղակիորեն չանդրադարձած և «ցեղասպանություն» բառը չօգտագործած Պապը նշել է, որ հայ ժողովուրդն ապրել է մարդկության կողմից հիշվող ամենասարսափելի ցավերից մեկը»,- գրել է թուրքական BBC-ն` հիշեցնելով, որ նախորդ տարի «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման պատճառով Թուրքիան ետ էր կանչել Վատիկանում իր դեսպանին՝ 10 ամիս շարունակ: Ըստ երևույթին՝ թուրքական կողմը հետաքրքրված է այն փաստով, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը աղավնիներ է բաց թողելու դեպի Արարատ լեռը: «Պապի՝ Հայաստան այցի լոգոյի վրա զետեղվել է Աղրը դաղըն (Արարատ լեռը) և Խոր Վիրապ վանքը»,- գրել է կայքը` խոստանալով Պապի՝ ՀՀ այցին մոտիկից հետևել: ԶԼՄ-ն նաև թվարկել է Հայաստանում Ֆրանցիսկոս պապի այցելության վայրերը, այդ թվում՝  Ծիծեռնակաբերդը:  

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am