Վրաստանում գրանցվել է H1N1 վիրուսից մահվան երկրորդ դեպքը
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քութաիսում H1N1 վիրուսից (այսպես կոչված խոզի գրիպ) մահացել է 42-ամյա տղամարդ։ Այդ մասին հայտնել է Հասարակական առողջության ու հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի մամլո ծառայությունը։ Վրաստանում փետրվարին ակնկալում են H1N1 վիրուսով հիվանդությունների թվաքանակի աճ, դա գրիպի միակ տեսակն է, որը ներկա դրությամբ տարածված է Վրաստանում։ Գերատեսչությունը, սակայն չի ակնկալում համաճարակ՝ ընդգծելով, որ դրա համար 100.000 բնակչին պետք է բաժին ընկնի 500 հիվանդ, մինչդեռ ներկայումս այդ ցուցանիշը կազմում է 248 հիվանդ։ Ընդգծվում է, որ սա ընթացիկ տարում Վրաստանում H1N1 վիրուսից մարդու մահվան երկրորդ դեպքն է։ Սրանից առաջ Աջարիայում H1N1 վիրուսից մահացել էր 39-ամյա տղամարդ։
