ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ամփոփեց 2015թ. արդյունքները/տեսաշար/

2015թ. ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ համար նշանավորվեց կարևոր ձեռքբերումներով, որակական դրական տեղաշարժերով և միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության խորացմամբ ու ընդլայնմամբ: Ամրապնդվեց համագործակցությունը Բանկի ավանդական գործընկերների` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, Գերմանահայկական Հիմնադրամի, Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի, Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի, Ասիական Զարգացման Բանկի և ԲլուՕրչարդ Գլոբալ Միկրոֆինանսավորման Հիմնադրամի հետ: Շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի գործընկերոջ համբավի գերակայության և բանկի նկատմամբ հաճախորդների վստահության շարունակական աճի մասին է վկայում հաշվետու տարվա ընթացքում ինչպես ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների, այնպես էլ բանկի ակտիվ գործող հաճախորդների թվաքանակի աճը, որի արդյունքում բանկի հաճախորդների թիվը կազմել է ավելի քան 133.6 հազ. հաճախորդ: 2015թ-ին Բանկն ապահովել է հիմնական ցուցանիշների զգալի աճ 2014թ-ի ցուցանիշների նկատմամբ, մասնավորապես` Բանկի ընդհանուր ակտիվներն աճել են 17.9%-ով, հաճախորդներին տրված վարկերը` 13.7%-ով, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 7.7%-ով, իսկ ընդհանուր կապիտալը` 35.5%-ով: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը իր ելույթում նշեց, որ արդեն սկսվել է բաժնետոմսերի 13-րդ տեղաբաշխումը, որը կավարտվի սեպտեմբերի վերջին: Այս տեղաբաշխումը և ԲՏԱ Բանկի միացումը թույլ կտա կատարել 2017թ.-ի հունվարից ուժի մեջ մտնողՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվային կապիտալի 30 մլրդ ՀՀ դրամի պահանջը: Տեղաբաշխվող բաժնետոմսերի ընդհանուր ծավալը մոտ 5 մլրդ ՀՀ դրամ է, մեկ բաժնետոմսի արժեքը 14,600 ՀՀ դրամ: Ս. Սուքիասյանը նաև նշեց, որ բաժնետոմսերի նախորդ տեղաբաշխումը ցույց տվեց, որ առկա է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ նկատմամբ վստահության աճ, քանզի նշյալ տեղաբաշխման արդյունքում բաժնետերերի քանակն ավելացավ մոտ 1600- ով: Ներկայումս Բանկն արդեն ունի 3000-ից ավելի բաժնետեր: <<Բաժնետերերի քանակի ավելացման պատճառներից է նաև շահաբաժինների վճարմանԲանկի քաղաքականությունը: Այսօրվա բաժնետերերի ժողովը որոշում է կայացրել 14% շահաբաժիններ վճարելու վերաբերյալ, ինչը վկայում է այն մասին, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՈՒՄ կատարված ներդրումը հանդիսանում է կայուն եկամուտների երաշխիք>>,- իր խոսքն ավարտեց Բանկի Խորհրդի նախագահը: Հաշվետու տարում ներդրված նոր ծառայություններից առանձնանում են փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերը, հատկապես` տեղական կոշիկի արտադրությունը խթանող վարկերի տրամադրումը, ինչպես նաև հատուկ մանկավարժներիհամար նախատեսված արտոնյալ պայմաններով փաթեթի ներդրումը: 2015թ-ին Ասիական Զարգացման Բանկը` Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻՆ շնորհեց <<Հայաստանում առաջատար գործընկեր բանկ>> մրցանակը: MoneyGram վճարահաշվարկային համակարգի կողմից ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ստացավ <<Պրոֆեսիոնալիզմի և Հայաստանում փոխանցման ծառայությունների զարգացմանը նպաստելու համար>> հավաստագիրը: խ խխ խխխխ խխխ

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am