Սոսնձված յուանները
Չինացիների ընտանիքը մի քանի ամիս մաս առ մաս սոսնձել է մի ամբողջ կարողություն` 140 հազար յուան (ավելի քան 21 հազար դոլար): 85-ամյա պապիկը պարանոյայի նոպայի ժամանակ քիչ էր մնում ոչնչացներ մի քանի տուփ փողը` յուրաքանչյուր թղթադրամ բաժանելով տասնյակ փոքրիկ մասերի: Նրա որդին ու հարսը սկսեցին վերականգնել բանկնոտները` բանկում դրանք նորով փոխարինելու համար, հաղորդում է ECNS-ն: Ամուսիններին 3 ամիս անհրաժեշտ եղավ` 180 հազար յուանի թղթադրամները «հավաքելու» համար: Նրանք այդ աշխատանքով զբաղվել են ամեն օրը, օրական 5 ժամ: Նշվում է, որ բանկում ընդունել են վերականգնված փողերը:
