BBC-ն հայտնում է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ մի խոչընդոտ չի տեսնում Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Իրանի անդամակցության համար:
«Կարծում եմ, որ իրանական միջուկային խնդրի կարգավորումից և ՄԱԿ-ի պատժամիջոցների չեղարկումից հետո ոչ մի խոչընդոտ չի մնացել Թեհրանի հայտի դրական քննարկման համար: Իրանը վաղուց և ակտիվորեն մասնակցում է կազմակերպության գործունեությանը՝ որպես դիտորդ»,- ասել է Պուտինը:
Նախօրեին ՌԴ նախագահի՝ ՇՀԿ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բախտիար Հաքիմովը հայտնել էր, որ կազմակերպության երկրները (Ռուսաստան, Չինաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան և Ուզբեկստան) դեռ համաձայնության չեն եկել Իրանի՝ միությանն անդամակցության ժամկետների շուրջ:
«Սկզբունքային պլանում առարկություններ չկան, կան տեխնիկական նրբություններ՝ երբ գործարկել այդ գործընթացը»,- բացատրել էր դիվանագետը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը