Դրամական պարգևներ`ավելորդ քաշից ազատվելու դիմաց
Բնակիչների շրջանում առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով Կալիֆոռնիայի Լինվուդ քաղաքի իշխանություններն ամենամյա ծրագիր են նախաձեռնել: Ինչպես հայտնում է Oddity central-ը` ծրագրի մասնակիցները բաժանվում են 4 հոգանոց թիմերի և 12 շաբաթ մրցումների են մասնակցում` տեսնելու, թե որ թիմն ամենից շատ քաշ կգցի: Այս տարի հաղթող թիմը 3500 դոլար պարգևավճար կստանա: Հաղորդվում է, որ քաղաքի բնակիչների շրջանում ավելորդ քաշի խնդիր կա: 5 չափահասներից մեկը տառապում է ավելորդ քաշից: Քաղաքային իշխանությունները որոշել են գիրություն առաջացնող խմիչքների և արագ սննդի վաճառքն արգելելու փոխարեն բնակչության շրջանում խթանել առողջ ապրելակերպը:
