Նորվեգիան փախստականներին ավտոբուսներով հետ է ուղարկել Ռուսաստան
Նորվեգիան սկսել է փախստականներին ավտոբուսներով հետ ուղարկել Ռուսաստան: Այդ մասին տեղեկացնում է Գազետա.ru-ն` վկայակոչելով The Guardian-ին: Պարբերականի տեղեկության համաձայն, փախստականներով առաջին ավտոբուսը հունվարի 20-ի գիշերը ճամփա է ընկել Կիրկենեսից եւ արդեն հատել է Ռուսաստանի հետ սահմանը: Ներգաղթի հարցերով նախարար Սիլվի Լիստաուգը հայտնել է, որ փախստականներին տանում են Նիկել եւ Մուրմանսկ քաղաքներ: Եթե Նորվեգիան ուզում է ապաստանի տրամադրման արդար քաղաքականություն ունենալ, նշել է Լիստաուգը, պիտի հետ ուղարկի նրանց, որոնք պաշտպանության իրավունք չունեն: Նա հավելել է, որ ապաստան խնդրող բոլոր փախստականները ռուսական վիզայի առկայության դեպքում հետ կուղարկվեն:
